Կհամարեմ, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, երբ կազատվենք ժանգոտ «բուտկաներից» եւ մեքենաների «ռամաներից»
Մեր խնդիրը պետք է լինի ապահովել Գյումրի քաղաքի բնականոն քաղաքաշինական, տնտեսական զարգացումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աղքատությունը հնարավոր է հաղթահարել աշխատանքով եւ պատշաճ աշխատանք հնարավոր է ունենալ միայն կրթության միջոցով:
Փաշինյանը մի դեպք հիշեց Վանաձոր կատարած այցից: Նա պատմեց, որ նորակառույց տան բակում տեսել են 1970-ականների արտադրության «ԳԱԶ-52» մակնիշի բեռնատարի մնացորդներ՝ ռաման եւ կաբինկան:
«Ես տանտիրոջը հարցրի, թե ինչու է նորակառույց տան բակում էդպիսի մեքենան կանգնած: Ինձ հետաքրքիր պատասխան տվեց. Ասում է՝ իմ ջահել ժամանակվա մեքենան է, դրա հետ կապված հուշեր ունեմ»:
Ես կհամարեմ, որ հեղափոխություն է տեղի ունեցել, եթե Հայաստանն ազատենք ժանգոտ բուդկաներից, ժանգոտ մեքենաների կուզովներից ու ռամաներից: Սա շատ կարեւոր բան է, այս հոգեբանությունը շատ բան է կանխորոշում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքն էլ այնպիսի մեքենա է ունեցել, որից դժվար է եղել ազատվել, բայց այդ որոշումները պետք է կայացնել:


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը