Վարդանիկը սպառնացել է «Իմ քայլի» պատգամավորին ու շարժել Փաշինյանի զայրույթը. Բանագնացներ են գնացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:
Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր: Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո:
Երեկ վաղ առավոտյան իշխանական բանագնացները հարցը բարձրացրել են նաեւ Գագիկ Ծառուկյանի մոտ, Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներ ներկայացել են ԲՀԿ-ի առավոտյան հրավիրած նիստին եւ հորդորել Ծառուկյանին՝ կարգի հրավիրել իր պատգամավորին:
Պատահական չէ, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը ցուցադրաբար մոտեցավ եւ մի քանի րոպե զրույցի բռնվեց Նազելի Բաղդասարյանի հետ՝ ցույց տալով, որ նրա հետ գործ ունեցողն իր հետ գործ կունենա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...