Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. նախարարի պարզաբանումը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ հունվարի 1-ից սպասվող թանկացումներին․ 699 անուն ապրանք թանկանալու է՝ միս, մսամթերք, ձեթ, հացահատիկ, դեղորայք։
«2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6 տոկոսային կետից ավելի»։Նախարարը նշեց ՝ բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու։
«Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»,- ասաց նախարարը։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...