Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Փողերը՝ յուրայիններին. ինչ է կատարվում պետական գնումների համակարգում

Վերջին մեկ տարում Հայաստանի պետական գնումների համակարգում մտահոգիչ միտում է նկատվում: Կտրուկ աճել է մեկ անձից գնումների ծավալը, որը, ըստ փորձագետների, թեպետ օրինական է, սակայն կոռուպցիոն զգալի ռիսկեր է պարունակում․ գրում է civilnet.am-ը։


Ոլորտի պատասխանատուները նշում են, որ մեկ անձից գնումները կատարվում են պետական կարիքների համար գնվող ծառայությունների հրատապությամբ, ապրանքների բացառիկությամբ և ժամանակի սղությամբ պայմանավորված, սակայն քիչ չեն դեպքերը, երբ ամիսներ առաջ նախատեսված միջացոռումների համար գնումները ևս կատարվում են մեկ անձի միջոցով:

«Ֆակտորի Փրոդաքշն». մեկ անձով գնումների առաջատարներից


Անցյալ տարի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների, Երևան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի հանդիսավոր վառման արարողության միջոցառումները կազմակերպել է մեկ ընկերություն: Այս գնումը կատարվել է կառավարության որոշմամբ՝ առանց մրցույթի՝ մեկ անձից գնման միջոցով, որի համար պետությունը «Ֆակտորի Փրոդաքշն» ընկերությանը վճարել է 54 մլն դրամ (30 մլն դրամ Ամանորի և 20 մլն դրամ՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ):

Այս ընկերությունը վերջին շրջանում մեկ անձով գնման եղանակով խոշոր գործարքներ է կնքում պետության հետ տարբեր ոլորտներում ծառայությունների մատուցման համար:

2017-ին հիմնադրված «Ֆակտորի Փրոդաքշնը» արտոնություն է ստացել նաև արտաքին գործերի նախարարության հայտարարած մրցույթի կազմակերպման դեպքում. նրանց համար գնումը կազմակերպվել է մեկ անձից այն հիմնավորմամբ, որ գնման ենթակա ապրանքը բացառիկ է եղել: Խոսքը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի մասին է: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին նվիրված Հանրապետության հրապարակի գալա համերգի կազմակերպման համար կազմակերպությունը պետբյուջեից ստացել է ավելի քան 76 մլն դրամ, իսկ 2018-ի դեկտեմբերի 9-12-ը անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի շրջանակներում ծառայությունների համար՝ մոտ 55 մլն դրամ:

2019-ի ապրիլի 27-ի՝ Քաղաքացու օրվա միջոցառումների անցկացման համար նախատեսվել է 124 մլն դրամ, որից 25 մլն դրամի գնումը կատարվել է այս ընկերությունից՝ կրկին մեկ անձի մեխանիզմով:

«Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 23-ը սահմանում է մեկ անձից գնումներ կատարելու պայմանները: Երևան քաղաքում ու մարզերում տոնական միջոցառումների համար գնված ծառայությունների դեպքում այդ պայմաններից որևէ մեկը կիրառելի չէ և բացառիկ բնույթ չի կրում:

Թույլ է տրվել օրենքի խախտում

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գնումների գործընթացը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա. 1) գնման գործընթացի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում, 2) պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում, 3) ցանկացած անձի համար, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, գնման գործընթացին մասնակցելու իրավահավասարություն:

«Մի շարք ընկերություններ, որոնք ցանկություն են ունեցել իրենց ծառայությունները ևս առաջարկելու, սակայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ մրցակցային գնումների նախընտրության հետևանքով զրկվել են այդ հնարավորությունից»,- մատնանշում է ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ Անի Սամսոնյանը՝ բարձրաձայնելով մեկ անձից գնումներ կատարելու համակարգի խնդիրները:

Նա ընդգծում է, որ մեկ անձով գնումների կատարման գործընթացում թույլ են տրվել «Գնումների մասին» օրենքի խախտումներ: «Օրինակ՝ «Էրեբունի-Երևան 2800-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 10-ին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ, և դրանք չեն կնքվել բաց, հրապարակային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների հետ: Ավելին, այդ պայմանագրերը չեն ուղարկվել armeps համակարգ և չեն հրապարակվել gnumner.am համակարգում: Գնումների նույն պրակտիկան արձանագրվել է նաև ամանորյա տոնակատարությունները նախաձեռնելիս, և պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել մեկ անձից գնում կատարելու համար», - ասում է Սամսոնյանը՝ հավելելով, որ մեկ անձից գնումների դեպքում նախապատվությունը հիմնականում տրվում է մեկ ընկերության՝ «Ֆակտորի Փրոդաքշնին»:

Պետական գնումների համակարգում արտոնյալ դիրքեր ունեցող «Ֆակտորի Փրոդաքշն» ըներության հիմնադիրները շոու բիզնեսում հայտնի անձինք են՝ Վազգեն Պողոսյանը և Ռուդիկ Տեր-Գալստյանը, հայտնում է Մեդիալաբը։ Նրանք երկուսն էլ նախկինում աշխատել են «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում, Հանրային հեռուստաընկերությունում, երբ ղեկավարը Ռուբեն Ջաղինյանն էր։ Այս ընկերությունը թեև շատ երիտասարդ է, սակայն հասցրել է նաև աշխատել նախկին իշխանությունների հետ: Տեր-Գալստյանն ու Պողոսյանը համարվում են Ջաղինյանի մերձավորները։ Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջիններս նաև լավ հարաբերություններ ունեն քաղաքային իշխանությունների, մասնավորապես, Երևանի քաղաքապետի հետ։

Մեկ անձով գնումները չեն սահմանափակվում այսքանով: Այլընտրանքի առկայության պարագայում ոչ մրցակցային ձեռքբերումներ (մեկ անձով) են իրականացվում հիմնանորոգման աշխատանքների, ավիավառելիքի, Մաքսային սպասարկման կենտրոնի կառուցման աշխատանքների, խորհրդատվական, գնահատման ծառայությունների, տպագրման աշխատանքների պարագայում: Նույն ընթացակարգով գնումներ են կատարվում նաև միջոցառումների կազմակերպման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, սարքավորումների վերանորոգման և պահպանման, ինչպես նաև ներկայացուցչական ծառայությունների ձեռբերման դեպքերում: Խոսքը տասնյակ միլիարդավոր դրամների մասին է:

Արտոնյալներ կան

Այն, որ պետական գնումների համակարգում նկատվում են արտոնյալ պայմաններից օգտվող ընկերություններ, իսկ մեկ անձով գնումների ծավալը կտրուկ աճել է այս տարվա ինը ամիսներին, արձանագրում է նաև գնումների գործընթացի նկատմամբ հսկողություն իրականացնող «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմենուհի Բուռնազյանը։

«Մեր մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ այս տարվա ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թե՛ քանակապես, թե՛ արժեքով աճել է մեկ անձից գնումների ծավալը, որտեղ սովորաբար մասնագետները տեսնում են կոռուպցիոն ռիսկեր: Եթե 2018-ի 9 ամիսներին ոչ մրցակցային գնումների քանակը կազմել է 4 603, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 4 963-ի: Ըստ արժեքի ևս աճը բավականին մեծ է: 2018-ին ինն ամիսներին ոչ մրցակցային գնումների ընդհանուր արժեքը եղել է 81,5 մլրդ դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում այն հասել է 108,7 մլրդ դրամի», - մեզ հետ զրույցում նշում է Արմենուհի Բուռնազյանը:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։