Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել». Կոլերով

168.am-ի զրուցակիցն է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը

–Պարոն Կոլերով, ավարտվեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա պաշտոնական այցը Երևան, որը վերջին 2 տարվա ընթացքում նման մակարդակով առաջին այցն էր ՀՀ և ուշագրավ էր հատկապես այն հանգամանքով, որ տեղի ունեցավ հայ-ռուսական հարաբերություններում որոշակի տարաձայնությունների, ինչպես նաև՝ որոշ դրական լուրերի ֆոնին: Սակայն ընդհանուր առմամբ այցը գնահատվեց հաջողված, քանի որ ՌԴ ԱԳ նախարարը, ի տարբերություն ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության մասին իր նախկին կոշտ դիտարկումների, հանդես եկավ էապես դրական տոնայնությամբ: Ինչո՞ւ: Ի՞նչ է փոխվել այս կարճ ժամանակահատվածում:

–Սերգեյ Լավրովի այցի գլխավոր ձեռքբերումը նոր առաջընթացն է ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաների շուրջ հայ-ռուսական համագործակցության հարցում: Դա կարևոր է, առավել ևս, որ այս հարցը մինչ այսօր լուծված չէ` չնայած այն հանգամանքին, որ այդ լաբորատորիաները հայտնվել են Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Սերժի ողջ «ժառանգությունը» 90 տոկոսով մերժվում է Փաշինյանի կողմից, ուստի տարօրինակ էր այս երկարաձգումը, և այդ տարօրինակությունը մասնակիորեն հաղթահարվում է, երևան են գալիս որոշ պայմանավորվածություններ: Սա գլխավոր ձեռքբերումն էր:

Չենք կարող չնկատել այն, որ Սերգեյ Լավրովի հռետորաբանությունը, լեքսիկոնը, ես կասեի՝ նույնիսկ էմոցիաներն աննախադեպ էին: Այնպիսի տպավորություն էր, որ Լավրովը մեծագույն հաղթանակ է տարել, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ հաղթանակ է, եթե չհաշվենք բիոլոգիական լաբորատորիաների շուրջ համագործակցությունը, որոնցով ռուսական մի շարք գերատեսչություններ զբաղվում էին արդեն վաղուց:

–Դուք կարծում եք, որ ռուս մասնագետների մուտքը բիոլոգիական լաբորատորիաներ նախատեսող հուշագրի պատրաստում հաղթանակ չէ՞ ռուսական կողմի համար:

–Դա լավ արդյունք է, դրանով կարելի է հպարտանալ, բայց հռետորաբանությունը, լեքսիկոնը, ինչպես ասացի, զգացմունքները և նույնիսկ Լավրովի հիացմունքը, անկասկած, չափից ավելին էր ու զարմանալի:

–Ըստ Ձեզ՝ կա՞ն պայմանավորվածություններ, որոնց մասին մենք չգիտե՞նք:

–Ոչ, ես կարծում եմ, որ Լավրովի հիացմունքը չի համապատասխանում նրա այցի փաստացի արդյունքներին: Այդ հիացմունքը հայկական կողմը պետք է իսկապես ճիշտ իմաստավորի և մեկնաբանի:

–Ըստ Ձեզ՝ ի՞նչն է այդ հիացմունքի հիմքում, ինչպես Դուք եք նշում:

–Լավրովի հիացմունքը նշանակում է՝ ՌԴ իշխանությունների ծայրահեղ դրական տեսակետ, ծայրահեղ դրական, կա ծայրահեղ բացասական, կա միջին, չափավոր և այլն, այսինքն՝ այդ հիացմունքը կրում է հռետորաբանական բնույթ: Դա դատարկ հռետորաբանություն է: Դրա ետևում իրականություն չկա: Ինչո՞ւ Լավրովը ցանկացավ վերցնել իր վրա բարի հետաքննիչի դերակատարություն: Կարծում եմ՝ այն պատճառով, որ առաջին հերթին՝ Լավրովը ցանկանում է ամրապնդել սեփական անձնական իշխանական դիրքերը: Դա նրան հարկավոր է հատկապես ներկայումս, երբ ԱԳՆ համակարգում նախկին անդրկովկասյան համակարգողը՝ Գրիգորի Կարասինը, սկզբից անցավ թոշակի, իսկ կարճ ժամանակ անց վերադարձավ պաշտոնի և դարձավ ՌԴ-ի հատուկ ներկայացուցիչը Վրաստանի մասով: Իհարկե, սա ուժեղ, տհաճ ներարկում էր Լավրովի ԱԳՆ-ին, և Լավրովն իրավաչափորեն զգում է մրցակցություն, առավել ևս, երբ Կարասինի գործունեության արդյունքները Վրաստանի ուղղությամբ հնարավոր չէ համարել փայլուն: Լավրովը ցանկացավ ներկայացնել իր այցը Երևան՝ որպես հզոր, արդյունավետ:

Մի շարք գերատեսչություններ, թե որոնք՝ չեմ մանրամասնի, շատ հարցեր ունեն Փաշինյանի քաղաքական գծի վերաբերյալ, և մեր երկկողմ հարաբերությունների գլխավոր ձեռքբերումը ներկայումս ռազմական համագործակցությունն է: Բայց ռազմական համագործակցությամբ Լավրովը չի զբաղվում: Հիշեցնեմ, որ այս այցից առաջ ՀՀ-ում էր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով Ձեր պաշտպանության նախարարի հետ համաձայնության եկավ կրկնապատկել Գյումրիում գտնվող ռազմաբազայի ռազմական ներուժը, որը վառ ձեռքբերում է:

–Մենք այդ հարցն օրեր առաջ քննարկել ենք, սակայն չպարզաբանեցիք, թե ինչո՞ւ դա տեղի ունեցավ հիմա:

–Թուրքիան վաղուց ճգնաժամային փուլ է թևակոխել, և, ցանկանաս թե ոչ, պետք է պահես հավասարակշռությունը: Բայց մինչ այժմ ՀՀ քաղաքական իշխանությունը հիացմունք չի հայտնել կրկնապատկման առնչությամբ: Ինչո՞ւ, շատ պարզ, քանի որ այդ փաստն իր մոտ հիացմունք չի առաջացնում: Անկեղծ իշխանություն է:

–Հիացմունք չկա, բայց դեմ դիրքորոշում էլ չկա, որի արդյունքում ռազմական ներուժը չէր կրկնապատկվի:

–Իսկ թող որևէ մեկն ասի, որ դեմ է: Դա սկանդալ կլիներ: Իսկ ներկայումս սա մնացել է նախարարությունների մակարդակով. ամեն դեպքում սա քաղաքական մակարդակ չէ: Վերադառնալով գլխավոր թեմային՝ ասեմ, որ Լավրովին հարկավոր էր իր գերատեսչության մասով ցույց տալ աղաղակող արդյունք, բայց այն ստացվեց աղաղակող միայն հռետորաբանությամբ: Բացի ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից, վառ արդյունքներ չկան մեր երկկողմ հարաբերություններում, և ես Ձեզ ասել եմ, որքան էլ որևէ մեկի համար սա տհաճ լինի, բայց երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը երկրի, ժողովրդի հետ է, ոչ թե իշխանության: Եթե Ռուսաստանն արձագանքեր ՀՀ իշխանության հնչեցրած բոլոր մտքերին, այդ հարաբերությունները պարզապես չէին լինի:

–Պարոն Կոլերով, գուցե ՌԴ ԱԳՆ ղեկավարը գնահատում է վերջին շրջանի բոլո՞ր դրական ձեռքբերումները միասին վերցրած, և գուցե ՀՀ իշխանությունների քաղաքական գի՞ծն է ավելի ընկալելի դարձել ռուսական կողմի համար: Ի վերջո, անմիջապես իշխանությունը ստանձնելուց հետո առավել հաճախակի էր խոսվում ՀՀ արտաքին քաղաքականության մեջ ոչ թե ռևերանսների, այլ հստակեցումներ մտցնելու մասին, այդ թվում՝ ռուսական ուղղությամբ ՀՀ արտաքին քաղաքականության հավասարակշռման նպատակով, սակայն Ռուսաստանին ընդառաջ քայլեր են արվում:

–Ուզում եք ասել, որ Լավրովի հիացմունքը պայմանավորված է Շոյգուի հաջողություններո՞վ: Ես այդպես չեմ կարծում, Բոլորը գիտեն, որ դա Շոյգուի հաջողությունն է, և այստեղ Լավրովի հիացմունքն ավելորդ է: Երկրորդ՝ ես չեմ տեսնում սկզբունքային արտաքին քաղաքական տվյալներ այն մասին, որ Փաշինյանի Հայաստանը հրաժարվել է բազմավեկտորությունից: Ես սպասում եմ, թե երբ Լավրովը կմեկնաբանի սեփական հիացմունքը: