2016-ի համեմատ արտագաղթի միտումները նվազել են մոտ 90%-ով. Փաշինյանը՝ ԵՄ-իի հետ վիզաների ազատականացման մասին
Կա այսպիսի կարեւոր վիճակագրություն. անցած տարի տեղի ունեցած իրադարձություններից հետո ԵՄ տարածքում ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը նվազել է մոտ 60 տոկոսով: Այս մասին, նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման թեմային:
«Այսօր ՀՀ-ում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել: Սա մի բանի արդյունք է, որ հին եւ նոր Սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում: Կառավարության ռազմավարությունը հետեւյալն է. Հատկապես նոր Սփյուռքի ներկայացուցիչների վերադարձի համար բոլոր հնարավորությունները ստեղծել, այսինքն դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր:
Եթե վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն սկսեն այս տարի, իսկ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա, վերջնական լուծման համար որոշ ժամանակ կպահանջվի: 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտ 90 տոկոսով»,-ասաց Փաշինյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ մինչեւ վիզաների ազատականացման թեմայով լուծումների գալը Հայաստանում արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով եւ մենք կունենանք ներգաղթի գործընթաց. «Եվ մեր քաղաքացիները վիզաների ազատականացման ինստիտուտը կօգտագործեն ոչ թե ՀՀ-ից փախչելու, այլ որպես արդեն աշխարհի հպարտ քաղաքացի, ազատ տեղաշարժի իրենց իրավունքն իրացնելու համար:
Ես հույս ունեմ, որ տնտեսության, նաեւ կրթության ոլորտում մեր բարեփոխումների արդյունքում փոխել ընդհանրապես ՀՀ-ի կերպարը, իմիջը, ՀՀ քաղաքացու իմիջը, ընդհանրապես Հայաստանում սկսած ինձնից վերջացրած մյուսներով ՀՀ քաղաքացիների կրթական մակարդակը անընդհատ բարձրացնելւ խնդիր լուծել, որպեսզի մեր որեւէ քաղաքացու հայտնվելը ԵՄ տարածքում որեւէ բացասական ազդեցություն չունենա մեր երկրի, մեր ազգի, ժողովրիդ կերպարի եւ իմիջի վրա:
Հայաստանը պետք է հպարտ լինի Սփյուռքով, Սփյուռքն էլ Հայաստանով: Ես համոզված եմ, որ այդ խնդիրն իրար հետ կլուծենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան