Ինչու հրաժարական ներկայացրեց «անցումային» փոխնախարարը
«Իրավունք»-ը գրում է․
«Անցումային արդարադատության գործիքակազմ ձևավորելու և այն կիրառելու հարցում առաջամարտիկ դարձած ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը հայտարարեց աշխատանքից ազատման մասին: Եվ թեպետ կառավարության կադրերի հրաժարականները դարձել են խանութում վաճառողի աշխատանքից ազատվելու պես սովորական մի բան, բայց, այդուհանդերձ, պատճառների մասին փորձեցինք մանրամասներ պարզել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանից, սակայն նա չցանկացավ մեկնաբանել՝ նշելով, որ դրա հետ կապված նախարարությունն արդեն հայտարարություն է տարածել:
- Խնդրում եմ պատճառների մասին իրեն հարցրեք: Դրա հետ կապված՝ նախարարության մեկնաբանությունը հետևյալն է՝ պլանավորում ենք կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ուստի, դրանով պայմանավորված, հնարավոր են փոփոխություններ:
- Այսինքն՝ այլ կադրային փոփոխություններ է՞լ կլինեն նախարարությունում:
- Դեռևս նման տեղեկատվություն չունեմ: Բայց կառուցվածքային փոփոխություն ասելով՝ չպետք է հասկանալ միայն կրճատում: Կառուցվածքային փոփոխությունը տարբեր է լինում, այդ թվում՝ վերակազմակերպման ձևով: Աննա Վարդապետյանը շատ լավ մարդ է, նա պրոֆեսիոնալ է: Նրա փոխարեն դեռ այլ փոխնախարար չենք ընդունել, բայց կարծում եմ՝ կընդունենք»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։


















































Ջերմաստիճանը կբարձրանա
Խախտումներ՝ 102 մանկապարտեզից 82-ում․ նոր՝ խստացված սննդակարգի պահպանումը խոշորացույցի տակ է
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող աջակցության համ...
Բայրամովը՝ սահմանազատման գործընթացի և խաղաղության համաձայնագրի մասին
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-ից 9-ը
Ես Իրանի թիրախների ցուցակում առաջինն եմ. Թրամփը Թուրքիայից հեռացել է հին ինքնաթիռով