«Տենց եք անում, որ սենց չափերներն անցնում են». ԱԺ-ում բախումը քվեարկության պատճառով էր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իմ քայլի» պատգամավորներ Հակոբ Սիմիդյանի եւ Վարդան Աթաբեկյանի միջեւ երեկ միջադեպ եղավ, որն առաջինը չէ եւ իմքայլականների համոզմամբ՝ վերջինն էլ չի լինելու։ Բանն այն է, որ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի վրա է դրված քվեարկությունների «կոնտրոլի» գործը, եւ որքան էլ իմքայլականները թմբկահարեն, թե պարտադրանքով քվեարկությունների ժամանակներն անցյալում են, այլեւս բազմակարծություն է, եւ ամեն պատգամավոր ինքն է որոշում՝ ինչպես քվեարկել այս կամ այն նախագիծը, երեկվա միջադեպը հակառակն ապացուցեց։
Բախման պատճառը հենց քվեարկությունն էր։
Վարդան Աթաբեկյանը եւ մի քանի իշխանականներ դեմ էին գնացել ֆրակցիային եւ «դեմ» չէին քվեարկել ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի աղմկահարույց նախագծին՝ միասեռականների ամուսնությունը, երեխա որդեգրելն արգելելու մասին։ Վարդան Աթաբեկյանը, Թագուհի Թովմասյանը, Արտաշես Պետրոսյանը, Տիգրան Կարապետյանը եւ Արտակ Մանուկյանը ձեռնպահ մնացին, ոմանք էլ պարզապես չքվեարկեցին՝ Սասուն Միքայելյան, Սոֆյա Հովսեփյան, Կարեն Համբարձումյան, Սերգեյ Ատոմյան եւ այլք։
Մեզ պատմեցին, որ սրանից դեռ շաբաթներ առաջ Սիմիդյանը կոշտ զրույց է ունեցել պատգամավոր Երջանիկ Հակոբյանի եւ մյուս անհնազանդների հետ, սակայն Աթաբեկյանի հարցում բախտը չի բերել․ երբ Սիմիդյանն առաջին շարքից թեքվել է ու Աթաբեկյանի կողմը նայելով ասել՝ «ձեռնպահ եք քվեարկում, որ սենց չափերներն անցնում են»՝ նկատի ունենալով ԲՀԿ-ականներին, Աթաբեկյանին թվացել է, թե «չափերն անցնելն» իրեն է ուղղված, որոշել է կուլ չտալ վիրավորանքը եւ Սիմիդյանին դահլիճից դուրս է հրավիրել՝ հաշիվ մաքրելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին