Նոր նախարարությունում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ. դիմել է դատախազություն փոխնախարարի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վերակազմավորված սուպերնախարարությունում՝ ԿԳՄՍ-ում, ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Մենք տեղեկացանք, որ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը դատի է տվել փոխնախարար Նարինե Թուխիկյանին։
Աբրոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ թե դատի է տվել, այլ դիմել է Գլխավոր դատախազության պետական շահերի վարչություն, իսկ այլ մանրամասներ չցանկացավ այդ պահին բարձրաձայնել։ Թե ինչով է պայմանավորված իր դիմումը, Աբրոյանը նշեց, որ այն կապված է պեղումների թույլտվությունների տրամադրման հետ:
Այսինքն՝ չարաշահումնե՞ր են արձանագրվել։ «Ես չեմ ուզում ոչ մի գնահատական տալ։ Իմ դիմումի մեջ գրել եմ ինչ պետք է, բայց դա հրապարակային բան չէ»,- ասաց նա ու հավելեց, որ դատախազությունից տեղեկություններ են պահանջել, որոնց մի մասն իրենք տրամադրել են․ «Երբ ինձ կկանչեն կամ կհրավիրեն, ավելի շատ ու ավելի մանրամասն կներկայացնեմ»։ Աբրոյանը դեռ չի ուզում, որ այս գործը լուսաբանվի, ասում է՝ քանի որ իրավական գործընթաց է, թող նախ դատախազությունը գնահատական տա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան