Նոր հի՞նը, թե՞ հին նորը. Ուշագրավ դրվագ. իշխանություններն ագրեսիվ են
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես նախկինում, այսօր էլ ԱԺ օրակարգերում ներառվող նախագծերի գերակշիռ մասը ներկայացված է կառավարության կողմից։
Սակայն այս հարցում կա նաեւ մեկ այլ ուշագրավ դրվագ:
Բանն այն է, որ իշխանությունները ագրեսիվ քաղաքականություն են վարում ընդդիմադիր պատգամավորների ու խմբակցությունների կողմից ներկայացված նախագծերի նկատմամբ։
Իսկ այն, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար բարձրաձայնում են, թե ԱԺ կողմից վավերացված նախագծերում մեծ թիվ են կազմում ընդդիմության նախագծերը, ընդամենն իմիտացիա է, քանի որ դրանք այն նախագծերն են, որոնք հաճելի են իշխանության քիմքին, այնինչ նույն ընդդիմության կողմից շատ ավելի կարեւոր եւ իրավական լուրջ հիմնավորումներ ու հրատապություն ունեցող նախագծեր ուղղակի «բլոկվում» են կառավարության կողմից։
Ավելին, թերթի տեղեկություններով, կառավարության կողմից մերժված նախագծերն անգամ «արգելում» են քննարկել գլխադասային հանձնաժողովներում՝ բացահայտ նշելով՝ «ձեռնպահ մնալ նախագծերի քննարկումից»։
Հանուն արդարության պետք է նշենք, որ այս տխուր ավանդույթը եղել է նաեւ նախկինում, իսկ նոր ու «հեղափոխական» կառավարությունը հաջողությամբ շարունակում է դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան