Ամերիկայի ամենահեղինակավոր բուհերում անգլերենը պարտադիր է
«Ամերիկյան ամենահեղինակավոր բուհերում՝ այդ թվում՝ Հարվարդում, Կոլումբիայում, Բերքլիում պարտադիր անցնում են անգլերեն՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն են ընտրել»: «Առավոտի»-ի հետ զրույցում ասել է Լոս Անջելես քաղաքում գործող Հայկական բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հայերենի ուսուցչուհի Աննա Յարալյանը՝ անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությանը՝ բուհերում պարտադիր ուսուցման ցանկից հանել հայոց լեզուն, հայ գրականությունն ու հայոց պատմությունը, նաեւ վարչապետի պնդմանը, թե հեղինակավոր բուհերում իրենց մայրենի լեզուն պարտադիր չէ:
«Չեք պատկերացնի, թե ինչ մեծ դժգոհություն է հիմա Սփյուռքում՝ ծնողների շրջանում: Ծնողները վրդովված են, նրանք տարեկան տասնյակ հազարավոր դոլարներ են տալիս, որպեսզի իրենց երեխաները հայկական դպրոց հաճախեն, հայերեն սովորեն՝ որքան հնարավոր է, իսկ հայրենիքում հայերենը դարձել է «խանգարող» հանգամանք: Ինչ է, եթե տգետ ատամնաբույժը հիվանդ ատամի տեղը առողջն է հանում, հայերե՞նն է մեղավոր»,- նշել է Յարալյանը։
Նաեւ հավելել է, որ իրենց դպրոցի երեխաները, ծնողները, ուսուցիչները նախորդ տարվա հեղափոխության ամենավառ ջատագովներից էին, սակայն եթե նախարարության առաջարկն ընդունվի, հիասթափությունն ահռելի կլինի:


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ