Պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնել #սուտզոհրաբ. Հայկ Մամիջանյան
Ինչքան էլ այժմյան կառավարությունը փորձի ասել, թե իրենց չի հետաքրքրում մեր մտահոգություններն ու հնչեցրած խնդիրները, այնուամենայնիվ, ուզեն թե չուզեն, իրենք մեր կառավորությունն են և հաշվետու են մեզ, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
«Հաշվի առնելով այն փաստը, որ քաղաքական դիսկուրսը վաղուց արդեն դուրս է Ազգային ժողովի դահլիճից և հիմնականում արտախորհրդարանական ուժերն են վարում քաղաքական դիսկուրս, իրենք չեն կարող հաշվի չնստել մեր կարծիքների հետ», - ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով նախօրեին՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին դատարկ ճամպրուկ հանձնելու ՀՀԿ-ի ակցիային, Հայկ Մամիջանյանն ասաց.
«Կարևորագույն կետ է, որպեսզի իմ երկրի արտաքին գործերի նախարարը իրապես պաշտպանի մեր երկրի շահերը, մեր երկրի խնդիրների լուծմամբ զբաղվի միջազգային հարթակներում։ Ես իրավունք ունեմ պահանջելու, որպեսզի ինքը առաջ մղի երկրի համար անհրաժեշտ քաղաքական օրակարգը, այլ ոչ թե պրոպագանդիստական հայտարարություններ անի։ Եթե վարչապետը համակերպվել է #սուտնիկոլ տիտղոսի հետ, մենք չենք պատրաստվում մեր ամբողջ առօրյան նվիրել դրան։ Բայց այս պարագայում, պաշտոնյան, ով նաև արտաքին քաղաքականությամբ պետք է զբաղվեր, որոշեց խարխլել #սուտնիկոլի տիտղոսը և մի քիչ էլ դարձնի #սուտզոհրաբ։ Մենք դա թույլ տալ չենք կարող»։
Աղբյուրը՝ aysor.am


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Մխիթար Հայրապետյանը չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարությունում․ Փաշինյան
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ