«Օրենքով գող» Պզոյի թիկնապահի քրգործը դատարանում է
«Պզո» մականունով հայտնի «օրենքով գող» Արմեն Ղազարյանի թիկնապահ Նվեր Մուրադյանի քրեական գործը դատարանում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, տեղեկացնում է դատական-տեղեկատվական համակարգից։
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Նվեր Մուրադյանը 2019թ․ օգոստոսի 14-ին Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտա 1 հասցեի մոտակայքում, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի Սիմոն Վրացյան 90 հասցեում գտնվող ՀՀ ստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի դիմացի հատվածում,ապա նաեւ շենքի ներսում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գրծադրելով եւ իշխանության ներկայացուցիչներին ու հասարակական կարգի խախտումը խափանող այլ անձանց դիմադրություն ցույց տալով։
Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանին։
Նվեր Մուրադյանին՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք