Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

Երբ սահման պահող զինվորի և դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում

168.am-ը գրում է․

«Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը մեծ շուքով սննդի որակը բարելավելու փորձնական ծրագիր ներկայացրեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ այդ նպատակով նաև լրագրողների համար մեդիա-տուր կազմակերպելով:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովումը նախարարությունը տվել է մասնավոր հատվածին:

Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը», հաղթել ու արդեն հոկտեմբերի կեսից փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ՝ հաց): Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ծրագիրը շարունակելու միակ խնդիրը ֆինանսական խնդիրն է: Այս տարի ՔԿՀ-ներում սննդի ապահովման համար պետությունը պետբյուջեից հատկացրել է ավելի քան 723 միլիոն դրամ:

«Եթե ծրագիրը շարունակենք 2 քրեակատարողական հիմնարկում, 2020 թվականի բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է: Աննշան հավելում է պահանջում: Եթե 2020 թվականից ծրագիրը շարունակենք իրականացնել 4 քրեակատարողական հիմնարկում, մեզնից կպահանջվի լրացուցիչ մոտ 250 միլիոն դրամ: Եթե բոլոր 12 ՔԿՀ-ներում միաժամանակ իրականացնենք, ապա շուրջ 570 միլիոն դրամ հավելյալ գումար կպահանջվի»,- ասել է նախարար Ռուստամ Բադասյանը:

Ստացվում է՝ այս ծրագրի ներդրմամբ պետությունը 1 դատապարտյալին կերակրելու համար օրական կծախսի 1400 դրամ:

Հիացմունքի արժանի՞, թե՞ հերթական չարդարացված անհեռանկար ծախսը

Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է, օրինակելի ու հիացմունքի արժանի, թե՞ սա հերթական չարդարացված անհեռանկար ծախսն է՝ այն առումով, որ որևէ, անգամ ամենապոպուլիստ կառավարության համար լուրջ հարց է լինելու այս ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը:

Նախ այս ծրագրով 1 դատապարտյալին կերակրելու համար շուրջ 3 անգամ ավելի գումար է տրամադրվում, քան նախկինում:

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, երբ պատերազմող երկրում սահման պահող զինվորի ու, ասենք, ծանր հանցագործության համար իր պատիժը կրող դատապարտյալի միջև փաստացի հավասարության նշան է դրվում, քանի որ, փաստորեն, երկուսին էլ սպասարկում է նույն մասնավոր ընկերությունը՝ գրեթե նույն ճաշացանկով:

Եվ պետք չէ այստեղ բարոյախրատական ճառեր կարդալ մարդու իրավունքների մասին, որովհետև դատապարտյալների սնունդը նախկինում և այսօր էլ մնացած ՔԿՀ-ներում, որոնք այս ծրագրից չեն օգտվում, տրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչների համաձայն, այսինքն՝ մթերքները, սննդատեսակները, կալորիականությունն ու մնացած չափորոշիչները համապատասխանում են ԱՀԿ ստանդարտներին:

Ուրեմն ստաբիլ արդյունք ունենալու համար ավելի նպատակային չէ՞ր լինի ուժեղացնել վերահսկողությունը սննդի կազմակերպման նկատմամբ, քանի որ, ըստ էության, այստեղ խնդիրը որակյալ սնունդ պատրաստելու մեջ է:

Չենք քննարկում այն հարցը, որ դրսից խոհարարներ բերելով՝ ընդհանուր առմամբ թվով 70-80 դատապարտյալ կզրկվի աշխատանքից (եթե բոլոր ՔԿՀ-ներում ծրագիրը գործարկվի, ապա այդքան դատապարտյալ կզրկվի աշխատանքից), ինչը լուրջ խնդիր է առանց այդ էլ աշխատատեղերի խնդիր ունեցող, սակայն վերասոցիալականացումը՝ որպես գերակա հիմնախնդիր համարող համակարգի համար: Սակայն, եթե նույնիսկ դա էլ անտեսենք, միայն դրսից բերված խոհարարները չէի՞ն կարող արդյոք պատշաճ վերահսկողության պայմաններում լուծել որակյալ սնունդ տրամադրելու հարցը:

Մեկ այլ խնդիր. ՔԿՀ-ներում լրակազմը՝ ազատազրկված անձանց քանակը, երբեք ստատիկ չի լինում, և, անընդհատ շարժի պայմաններում, երբ նախապես մեկ շաբաթվա կտրվածքով հաստատվում է սննդի չափաքանակն ու ճաշացանկը, ինչպե՞ս են որոշում՝ որքան սնունդ է անհրաժեշտ յուրաքանչյուր օրվա համար:

Խնդիր է նաև ավելացած սննդի հարցը: Ենթադրաբար՝ սնունդ կազմակերպող ընկերությունը յուրաքանչյուր օր ծառայություն է մատուցում 100 տոկոս օգտվող լրակազմի համար, և որքան էլ պնդեն, թե սպառումը կատարյալ է, դա չի կարող այդպես լինել, որովհետև դատապարտյալներ կան, որ միայն իրենց ընտանիքների պատրաստած կերակուրն են ուտում, և վերջ: Կան նաև այլ «խոչընդոտներ» սննդից հրաժարվելու, որոնց մասին ենթադրաբար Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունը պետք է որ շատ լավ իմանան:

ՔԿՀ-ների սնունդը՝ շարունակական ծրագի՞ր, թե՞ մեկանգամյա PR ակցիա

168.am-ը Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ) փորձեց ճշտել, թե ծրագրի ներդրման օրվանից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում որքա՞ն է նվազել հանձնուքների թիվը՝ նախկինի համեմատությամբ:

«2019 թվականի հոկտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 431 հանձնուք, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 347 հանձնուք։ Երկու քրեակատարողական հիմնարկներում ստացված հանձնուքների հիմնական մասը կազմում են կենցաղային պարագաներ, հագուստ, քաղցրավենիք, հյութեր և ծխախոտ»,- ասված էր ՔԿԾ պատասխանի մեջ:

Մեզ տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածի համար վիճակագրություն չունեն:

Խնդրեցինք ասել նաև, թե որքա՞ն հանձնուք է ստացվել երկու ՔԿՀ-ներում նախորդ՝ սեպտեմբեր ամսվա 15-30-ի ժամանակահատվածում:

«2019 թվականի սեպտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 490 հանձնուք, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 416 հանձնուք»,- պատասխանեցին ՔԿԾ-ից:

Եկեք համեմատենք ու հասկանանք, թե միևնույն ժամանակահատվածի համար ի՞նչ վիճակագրության ենք տիրապետում:

2019թ. սեպտեմբերի 15-30-ը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 490 հանձնուք, ծրագրի ներդրումից հետո՝ նույն ժամանակահատվածում՝ 431 հանձնուք, այսինքն՝ 59-ով պակաս, քան մինչ սննդի նոր համակարգին անցնելը:

Պատկերը գրեթե նույնն է «Արմավիրում»՝416-347, այսինքն՝ 69-ով պակաս:

Այսինքն՝ ունենք շուրջ 15-20 տոկոսի նվազման պատկեր:

Ուրեմն ո՞ւր է գնում ավելացված, պատրաստված, բայց չօգտագործված սնունդը՝ կրկնակի վաճառքի՞, վերամշակմա՞ն, թե՞ այլ ուղղությամբ: Բայց չէ՞ որ պետական բյուջեից 100 տոկոս լրակազմի հաշվարկով է գումար տրամադրվում: Ի՞նչ է սա՝ վատնո՞ւմ, ոչ նպատակային ծա՞խս, թե՞ կարճաժամկետ PR ակցիայի նպատակով իրականացված «պերֆորմանս»:

Եվ արդյո՞ք արժե ընդամենը մինչև 20 տոկոս նվազման միտում ունեցող ցուցանիշի համար պետական բյուջեից այդքան հսկայական միջոցներ վատնել, և այն էլ՝ մի ծրագրի վրա, որը, ենթադրաբար, շարունակություն չի էլ ունենալու:

Եվս մեկ դիտարկում. ինչո՞վ է մեղավոր, ասենք, «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան», «Սևան» ու մնացած այլ քրեակատարողական հիմնարկներում իր պատիժը կրող դատապարտյալը, որ ինքը պետք է ուտի, ինչպես «Նուբարաշենի» դատապարտյալներն էին ասում Հ1-ի «Լուրեր» ծրագրի եթերում, «ճիճվոտ» սնունդ, իսկ վերոնշյալ երկու ՔԿՀ-ների դատապարտյալները՝ որակյալ սնունդ, և արդյո՞ք չկա վտանգ, որ այլ հիմնարկների դատապարտյալները ևս կցանկանան տեղափոխվել այդ հիմնարկներ:

Իսկ գուցե ավելի արդար կլիներ 70-օրյա պիլոտային ծրագրի փոխարեն՝ երկշաբաթյա ծրագիր անել, բայց հավասարապես բոլոր ՔԿՀ-ների համար, թե՞ ծրագիրը չշարունակվելու դեպքում երկու հիմնարկ լռեցնելն ավելի հեշտ է, քան 12-ը:

Outsourcing կամ պատվիրակում ասվածը երանելի բան է ցանկացած գերատեսչության համար, քանի որ բազմաթիվ հարցերի մի ամբողջական փունջ այդպիսով դուրս է գալիս հիմնարկի ղեկավարության իրավասության շրջանակներից ու ազատում գլխացավանքից, դա, թերևս, վատ բան չէ, սակայն, եթե կա հավանականություն ծրագրի՝ 100 տոկոս շարունակականությունն ապահովելու համար:

Մեր տեղեկություններով՝ ժամանակին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս ցանկացել է նման ծրագիր իրականացնել, սակայն Կառավարությունը բյուջե չի տրամադրել՝ ըստ էության դա ոչ նպատակային, չհիմնավորված ծախս համարելով: