Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Մամուլ

ԵՏՄ-ից ճոխ նվիրատվությունը փոխվարչապետը «քոռ ու փուչ է» արել

«168 ժամ» թերթը գրում է.

«ՀՀ Կառավարությունում ԵԱՏՄ-ից որպես նվիրատվություն ստացած TOYOTA Land Cruiser Prado մակնիշի 4 շքեղ ջիփ-ամենագնացները (յուրաքանչյուրի արժեքը՝ շուրջ 70.000 դոլար) ներքին համաձայնությամբ մեջ-մեջ են արել փոխվարչապետի և նրա հովանավորյալի կոմֆորտն ապահովելու համար և թույլ չեն տվել, որպեսզի դրանք ծառայեն իրենց նպատակին։

Ավելին, 168․am-ին փոխանցված տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ մախինացիան արվել է հենց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ձեռամբ։ Վերջինիս հրահանգով 2018թ. դեկտեմբերին Երևան հասած 4 ջիփերից երկուսն օրերս ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանի կողմից վերադարձվել է կառավարություն, որպեսզի դրանցից մեկը ծառայի իրեն՝ Ավինյանին, մյուսը՝ վերջինիս հովանավորյալ, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գևորգյանին։


Ավելին, մեր հրապարակումից առաջ տեղեկացանք նաև, որ Ռուսաստանից բերված թանկարժեք մեքենաներն արդեն իսկ անթույլատրելիորեն շահագործվում են նոր «տերերի» կողմից՝ չլինելով փոխվարչապետի գրասենյակի և ՏՄՊՊՀ-ի հաշվեկռին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն խախտվել է սեփականության իրավունքի նորմը, և ամենակարևորը՝ ՀՀ-ՌԴ կառավարությունների միջև ԵԱՏՄ շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունը, և միայն մի բանի համար, որպեսզի նորօրյա պաշտոնյաներն իրենց «կոմֆորտնի զգան»։

168․am-ը փորձեց պարզել, թե ի՞նչ ընթացակարգով է կազմակերպվել մեքենաների կամայական բաշխումը Կառավարությունում, և ի՞նչ իրավունքով է պետական X կառույցի հաշվեկշռին գրանցված ծառայողական մեքենան շահագործվում մեկ այլ կառույցի ղեկավարի կամ փոխվարչապետի կողմից, կամ առհասարակ ինչպե՞ս է փոխվարչապետ Ավինյանին հաջողվել սեփական քմահաճույքի համար շրջանցել ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրով գույքի ձեռքբերման փաստաթղթավորված նախապայմանը և դրա շահագործման նպատակային նշանակությունը։

Իսկ նպատակը, ընդգծենք, եղել է Սննդի անվտանգության ոլորտի հզորացումը, մասնավորապես, խնդիր էր դրված աջակցել կառավարությանը ենթակա Սննդի անվտանգության տեսչական մարմնին, որպեսզի նոր ու հարմարավետ մեքենաներով ապահովվի Այրում-Ջիլիզա սահմանային անցակետի նորաստեղծ լաբորատորիայի աշխատանքների արագ կազմակերպումը։

Ընդ որում, չմոռանանք, Այրումի երկաթուղային կայարանին կից նորաբաց ֆիտոսանիտարական լաբորատորիան ևս ստեղծվել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության կապակցությամբ ֆինանսական և տեխնիկական աջակցության համաձայնագրի շրջանակներում։

Հարցադրումների համար Կառավարություն ուղղված զանգերը, սովորականի պես, անպատասխան մնացին, իսկ ՍԱՏՄ պետ Գեորգի Ավետիսյանը հաստատեց մեր տեղեկությունն այնքանով, որքանով իրեն պաշտպանված կդարձներ՝ հետագա հնարավոր զարգացումներից ու պատասխանատվությունից խուսափելու համար։

«ԵԱՏՄ շրջանակներում Այրում-Ջիլիզա սահմանային հսկիչ կետի ֆիտոսանիտարական լաբորատորիայի կառուցման և կահավորման ծրագրով ՍԱՏՄ-ին հատկացված 4 ամենագնացներից մեկն է մնացել մեզ մոտ։ Ջիփերից երկուսը մոտ մեկ ամիս առաջ տվեցի կառավարությանը, որովհետև ինձ պետք չէր սենց ճոխություն, երկուսն էլ պահել ենք, որովհետև ծրագրի շրջանակներում չէինք կարող աշխատել առանց ամենագնացների։ Մյուս ամենագնացը ԵԱՏՄ-ից ստացած անալիտիկ սարքավորումների և ևս 3 բեռնատար գազելի հետ միասին՝ ամենայն հավանականությամբ, կգրանցվի մեր անասնաբուժական գծով ՊՈԱԿ-ի հաշվեկշռին (ՀԱԲԼԾԿ), սպասում ենք՝ կառավարությունը հաստատի։ Այս ամբողջը մեզ հատկացվել է նույն ծրագրի շրջանակներում և դեռևս Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ»,- պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ նշելով, որ ինքը մեքենաները հանձնել է Պետական գույքի կառավարման կոմիտե և տեղյակ չէ դրանց հետագա ճակատագրի մասին։

Ինչ խոսք, այս գործարքը չէր կարող ՍԱՏՄ-Պետգույքի կառավարման կոմիտեի մակարդակում որոշվել, առավել ևս, որ դրանք իսկապես անհրաժեշտ են ՍԱՏՄ-ի տեսուչներին՝ մարզային գիշերուզոր աշխատանք-վազքի համար։ Տրամաբանությունը հուշում է, որ ՍԱՏՄ և ՏՄՊՊՀ ոլորտները համակարգող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրահանգված կամ կամային որոշումներ է կայացրել՝ ըստ այդմ հետ պահանջելով ՌԴ-ից նվեր ստացած մեքենաները, և բաշխել այնպես, ինչպես սիրտն է ցանկացել։

Ի դեպ, դեռևս 2019թ. հունվարին Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը Ֆեյսբուքում գրել էր. «Հայտնում եմ, որ այսօրվանից հրաժարվում ենք ևս մեկ ավտոմեքենայից: Այսպիսով, մեր գրասենյակը կունենա ընդամենը մեկ ծառայողական ավտոմեքենա, որը սպասարկում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանին»: Մինչ այդ էլ՝ մայիսին, հայտարարել էին, թե Ավինյանը հրաժարվել էր իր գրասենյակի համար նախատեսված 4 ծառայողական ավտոմեքենաներից երկուսից:

Օրվա վերջում մենք ստացանք նաև ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանի պատասխանը մեր հարցին. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի հաշվեկշռում առկա է թվով 2 ծառայողական ավտոմեքենա: Եվս մեկ ավտոմեքենա՝ TOYOTA LC 150 4.0 GAS մակնիշի, ՀՀ կառավարության 2019թ. սեպտեմբերի 26-ի N 1308-Ա որոշմամբ ամրացվել է հանձնաժողովին, սակայն փաստաթղթային ձևակերպման գործընթացը դեռևս չի ավարտվել: Տեղեկացնում ենք նաև, որ ՏՄՊՊՀ հաստիքացուցակում առկա է վարորդի մեկ հաստիք, որը նախատեսված է ՏՄՊՊՀ նախագահին, 6 անդամներին և հանձնաժողովի աշխատակազմին սպասարկելու համար: Նշենք նաև, որ 2019թ. մայիսի դրությամբ ՏՄՊՊՀ-ն ունեցել է 5 ծառայողական ավտոմեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում