«Անհնար է, որ ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս»․ Կարեն Աղամյանը՝ 50 մլն դրամ հափշտակության մասին
«Հայաստանի նկարիչների միության» նախկին նախագահ Կարեն Աղամյանին դեռ ծանուցում չի եկել, եւ ինքը դեռ տեղյակ չէ, թե ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Աղամյանը։ Նշենք, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ նախագահը 2019 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել միության ֆինանսատնտեսական գործունեության վերլուծության աշխատանքների 2017-2018թթ․ հաշվետությունն այն մասին, որ նշված ժամանակահատվածում թույլ են տրվել մի շարք խախտումներ։
«Իմ շրջապատն ինձ ինչքան որ գիտի՝ չեն կարող հավատալ, որ կարող եմ ինչ-որ չարաշահումներ թույլ տալ։ Անհնար է, որ ես ինչ-որ բան զավթեմ ու դնեմ գրպանս։ Այդ տեսակ մարդ չեմ եւ զարմացած եմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը։ Ես ծանուցագիր դեռեւս չեմ ստացել»,- ասաց Կարեն Աղամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունից NEWS.am-ին հայտնել են, որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնին հանձնարարվել է այդ կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա