Նիկոլ Փաշինյանը խոսել է Արայիկ Հարությունյանի հրաժարականի մասին
Times.am-ը գրում է․ Ինչպես հայտնի է հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետությունում տեղի է ունեցել ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պսակադրությունը, որին մասնակցել է Հայաստանի քաղաքական վերնախավը։ Այնտեղ էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլն։
Ըստ Times.am-ի տեղեկությունների, վարչապետ Փաշինյանի հետ ոչ ֆորմալ հանդիպում ունենալու առիթը իշխանական կուսակցության ներկայացուցիչներն օգտագործել են իրենց հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար։ Փաշինյանին մասնավորապես հարցրել են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այս օրերին Երևանում ընթացող ուսանողական բողոքի ակցիաների մասին, որին ի պատասխան կառավարության ղեկավարը ասել է.
«Եթե անգամ 10 հազար մարդ փողոց դուրս բերեն, եթե անգամ 24 ժամ նստացույց անեն, ինձ համար դա մի ցենտի արժեք չունի։ Արայիկ Հարությունյանը շարունակելու է պաշտոնավարել»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա