Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Իջևանում մենք հո շոփինգի չենք գնում․ մարզպետը հերքում է լուրը, թե կինն իր ծառայողական մեքենայով է գնումների գնում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե իր կինն Իջևանում գնումներ կատարելու համար օգտվում է մարզպետին հատկացված ծառայողական մեքենայից։ NEWS.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դրանք ընդամենը ասեկոսներ են։

«Իջևանը շատ փոքր քաղաք է, և մենք էլ ապրում ենք համարյա կենտրոնում, հիմնականում ճանապարհին՝ տուն գնալուց ուղղակի քայլում ենք։ Կարծում եմ՝ դա ասեկոսե է։ Ես հերքում եմ լուրը, որ այդ նպատակով ինչ-որ բան ենք անում։ Տուն գնալուց կամ ճանապարհին մենք կարող է մտնենք խանութ, առևտուր անենք, դրա մեջ ինչ-որ բան չկա։


Իջևանում մենք հո շոփինգի չենք գնում, ճանապարհին կարող է մտնենք խանութ, հնարավոր է՝ ես խոսում եմ, դուրս չեմ գալիս, կինս է դուրս գալիս։ Հիմա այդպիսի ասեկոսներ շատ կան, սա այն թեման է, որին կարիք չեմ գտնում անդրադառնալ»,-նշեց մարզպետը։

Անդրադառնալով «Իջեւան» բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթին, նա հայտնեց, որ մոտ 20 օրից մրցույթը երկրորդ անգամ կանցկացվի։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին կայացել է ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, սակայն մրցույթի մասնակից, ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վազգեն Մարգարյանին մրցույթի հարցաշարը տրվել է ոչ լրիվ, թերի, որի պատճառով նա բոյկոտել է մրցույթը։ Հետո որոշվել է անցկացնել նոր մրցույթ։

«Մրցույթը հայտարարված է, մոտ 1 շաբաթ 10 օր առաջ ենք հայտարարել, 20 օրից կլրանա ժամկետը և այս անգամ որևէ մեկը որևէ պրետենզիա չի կարող ունենալ, չնայած ասեմ, որ նախորդ անգամ մեր աշխատակիցների կողմից այն, որ չէին արձանագրել ամբողջական տրամադրումը, կապված է եղել կարգի հետ, նախկինում արձանագրման կարգ չի եղել, և նախկինում այդ գործընթացները շատ ուղղորդված բնույթ են կրել, ոչ մեկին ձեռնտու չի եղել այդպիսի կարգ ունենալ, բայց այդ մրցույթից հետո ես կարգ եմ մշակել, մարզպետի կարգադրությամբ սահմանվել է կարգ, որ մրցույթի առումով որևէ մեկը պրետենզիա չունենա և մենք պատրաստ ենք մրցույթը 2-րդ անգամ անցկացնել, որ որևէ մեկը մեղադրանք չունենա։ Կարծեմ՝ այս անգամ պարոն Մարգարյանը ևս դիմել է»։

Մարզպետը խոսեց նաև Տավուշում զբաղվածության մասին, նշեց, որ իր այն հայտարարությունից հետո, որ մեծ թվով աշխատատեղեր կան օրական 8-15 հազար դրամ աշխատավարձով, հիմա շուրջ 350 հոգի աշխատանքի է անցել․ «Այդ ժամանակվանից ի վեր մենք ավելի ինտենսիվ ենք աշխատել աշխատանքի տեղավորման ուղղությամբ, բավական դիմումներ են եղել, այս ընթացքում շուրջ 350 հոգի տեղավորվել է աշխատանքի, որն հիմնականում իրականացվել է զբաղվածության կենտրոնների միջոցով»։

Մարզպետը վերահաստատեց իր հայտարարությունն այն մասին, որ Տավուշում կիվի և բանան են մշակում, սակայն ասաց՝ ցուցանիշ նշել չի կարող, քանի որ հիմնականում տնայնագործական եղանակով են մշակում․ «Այո, մեզ մոտ բանան և կիվի են աճեցնում, մեր բնությունը շատ ավելի բարենպաստ է, քան մենք մեր նախորդ կուլտուրաններն էինք օգտագործում։ Դա խոսում է մեր հողի պարարտ լինելու մասին, սակայն դրանք հիմնականում տնայնագործական բնույթ են կրում, շուկաներում վաճառում են տեղական կիվի, այնուամենայնիվ, դեռ արդյունաբերական բնույթ չեն կրում։ Վստահ եմ՝ հենց ժողովրդի համար վստահելի կուլտուրաններ դառնան, կմշակեն, կիվին արդեն մասայական բնույթ է կրում տնայնագործական եղանակով, հաստատ կգտնվեն մարդիկ, որոնք կմշակեն այդ պտուղները արդյունաբերական նպատակով»։

Անտառահատումների մասով Հայկ Չոբանյանն ասաց, որ հիմա ավելի լավ վիճակ է․ «Ամբողջ անտառը հսկողության տակ է, կան անօրինական ծառահատումներ, բայց դրանք 1-ից ցածր տոկոս են կազմում և բոլորը հայտնաբերվում են։ Ես համոզված եմ, որ հետևում են գտնվում այն վտանգները, որ ունեինք»,-նշեց նա՝ հավելելով, որ թողտվություն, արտոնություն չկա ոչ մեկի պարագայում։