ՀՀ իշխանությունները Արցախում վերահսկելի իշխանություն են ուզում. Երվանդ Բոզոյան
Ես կարծում եմ, որ Արայիկ Հարությունյանը վաղուց ՀՀ իշխանությունների համար Արցախի նախագահական ընտրություններում նախընտրելի թեկնածու է, իշխանությունների ընդունելությունը քողարկված նախընտրական արշավ էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ՝ անդրադառնալով նոյեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի կողմից Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության ընդունելությանը:
«ՀՀ իշխանությունները փաստացի ընդունում են Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմին, ակնհայտ է՝ ինչու: Փաշինյանը իր ելույթներում չէր թաքցնում՝ որպեսզի Հայաստանի և Արցախի հարաբերություններն ամրապնդվեն, Հայաստանի հեղափոխությունը պետք է տարածվի նաև Արցախում: ՀՀ իշխանությունները Արցախում նոր իշխանություններին տեսնում են Արայիկ Հարությունյանի դեմքով», -ասաց Երվանդ Բոզոյանը:
Քաղաքագետի խոսքով՝ տրամաբանական է, որ ՀՀ իշխանությունների համար ցանկալի կլինի, որպեսզի Արցախում իշխանության լինի այնպիսի մեկը, որի հետ հարմար կլինի աշխատել, սակայն մյուս կողմից էլ նրանք հարձակում են սկսում Վիտալի Բալասանյանի դեմ՝ փաստացի Արցախի քաղաքական դաշտը ևս բաժանելով սևերի ու սպիտակների:
«Արցախը ֆրոնտի մոտ կանգնած երկիր է, Հայաստանյան քաղաքական դաշտի պես սևերի և սպիտակների բաժանումը ուղղակի խփում է Արցախի անվտանգությանը: Միանշանակ այդ մոդելը սխալ է նաև Հայաստանի պարագայում, սակայն առավել վտանգավոր է հենց Արցախի համար: Արցախում վերահսկելի իշխանություն ունենալու համար քաղաքական դաշտի տրոհման ճանապարհով գնալը ռիսկային է»:
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի գործողություններին՝ Երվանդ Բոզոյանն ասաց. «Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով այս իրավիճակը, փորձում է օգտվել իր շանսից, որ կարողանա դիրքային առավելություն ստանալ և, օգտագործելով ՀՀ իշխանությունների աջակցությունը, հաջողության հասնել: Ինքնին որպես նպատակ նորմալ եմ համարում, ցանկացած մարդ կարող է այդպիսի նպատակ ունենալ, խնդիրն այստեղ ՀՀ իշխանության պահվածքի մեջ է, ով հանուն իր նպատակների, շահերի չի խորշում պառակտման պրոցեսը տարածել նաև Արցախի վրա»,-եզրափակեց քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետությունում 2020 թ-ի նախագահական ընտրություններում մասնակցելու ցանկության մասին հայտարարել են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Արցախի հերոս, ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ևս մասնակցության ցանկություն էր հայտնել, սակայն չի կարողանա առաջադրել իր թեկնածությունը, քանի որ Արցախի Ազգային ժողովը չի ընդունել սահմանադրական փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում էր նախագահի թեկնածու առաջադրվելիս պարտադիր չհամարել վերջին տասը տարում Արցախում բնակվելու հանգամանքը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...