Հայաստանում ցանկանում են «սպիդի» վակցինա փորձարկել. Մարինա Խաչատրյանը կասկածներ ունի (տեսանյութ)
«Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանը դադարեցնում է իր մասնագիտական գործունեությունն ու մտնում քաղաքական դաշտ: Այդ մասին նա ևս մեկ անգամ փաստեց Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդման ժամանակ:
Հաղորդման ընթացքում Մարինա Խաչատրյանն անդրադարձել է Առողջապահության նախարար Արսեն Թեորոսյանի գործունեությանը, գարդասիլի անօրինական ներմուծմանը Հայաստան, Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ու ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջական-հոգեկան վիճակին:
Մարինա Խաչատրյանը մասնավորապես նշել է. «Ե՛վ ինձ, և՛ բազմաթիվ քաղաքացիների համար կասկածելի է Նիկոլ Փաշինյանի հոգեկան առողջական վիճակը: Անգամ կան տեսանյութեր, լուրեր, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հոգեմետ դեղեր է ընդունում»:
Նա անդրադարձել է նաև տրանսգենդերների խնդրին և կրկնել այն տեսակետը, որ Հայաստանում այս պահին շրջում են «սպիդով» հիվանդ օտարերկյա տրանսգենդերներ: Մարինա Խաչատրյանը հիմնավոր կասկածներ ունի նաև, որ Հայաստանում ցանկանում են «սպիդի» վակցինա փորձարկել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին