Դերասանուհի Անաստասիա Մակեեւան էրոտիկ կերպով մերկացել է կուրծքը
Թատրոնի եւ կինոյի ռուս դերասանուհի Անաստասիա Մակեեւան հաճելիորեն զարմացրել է Instagram-ի հետեւորդներին: Աստղը սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում նրա կանացի բարեմասնությունները ծածկում է դեղին կիսաթափանցիկ կտորը։ Ընդ որում, արտիստուհու կուրծքը կարելի է տեսնել գրեթե ողջ գեղեցկությամբ։ Հեռուստաաստղն այն ծածկել է ձեռքերով։
Լուսանկարում Անաստասիա Մակեեւան արեւելյան գեղեցկուհու կերպարում է: Դերասանուհին ներկայացել է հնամենի ինտերիերում, որն արաբական հեքիաթի մթնոլորտ է ստեղծում․ գլխին թագ եւ բազմաթիվ թանկարժեք զարդեր։
«Իսկ պե՞տք է ինչ-որ բան գրել», - հրապարակմանը կից հարցրել է հայտնի դերասանուհին։
Արեւելյան կնոջ կերպարով էրոտիկ լուսանկարը բառացիորեն պայթեցրել է սոցցանցը։ Երկրպագուները լուսանկարին կից կատարել են ավելի քան չորս հարյուր հիացական մեկնաբանություն։

«Շքեղ կին՝ հոյակապ կազմվածքով, հիանալի դերասանուհի», «Կգամ ու կգողանամ», «Կրակ. հեռացրու ձեռքերդ», - գրել են հետեւորդները։
Սակայն 37-ամյա Անաստասիա Մակեեւայի սեքսուալ կերպարը որոշ օգտատերերի բնավ չի ոգեշնչել։ Կիսամերկ կույսի կերպարով դերասանուհու լուսանկարը օգտատերերին չափազանց ինտիմ է թվացել։
«Հետո էլ ասում են՝ տղամարդիկ վատն են», «Մակեեւա, արգելակիր», - գրել են օգտատերերը։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...