Հրաչյա Հակոբյանը՝ Սամվել Ալեքսանյանից «մոյկա» նվեր ստանալու մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախընտրական եւ հետընտրական ողջ ընթացքում Հաղթանակ թաղամասի կոյուղու հարցը լուծելու խոստում տված` այդ տարածքից ընտրված պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կրկին վստահեցրեց, որ զբաղվում է այդ հարցով:
Ընտրատարածքում ինտենսիվ խոսում են, որ Դուք մոռացել եք Ձեր խոստումը, որովհետեւ Ձեր գլուխը խառն է մի շարք, այդ թվում եւ ոչ անհայտ Սամվել Ալեքսանյանի` Ձեզ նվիրած «նանո-սարքավորումներով»՝ «Լուսաստղի» մերձակայքում գտնվող «մոյկայով»։
«Լո՞ւրջ, այդպիսի տեղակատվությո՞ւն կա»: Կա: «Ափսո՜ս, բայց ես հերքում եմ այդ տեղեկատվությունը, ես չունեմ որեւէ ավտոլվացման կետ, որեւէ նման բան նվեր չեմ ստացել»: Կուզեի՞ք ստանալ: «Իհարկե` ոչ»: Իսկ «Լա սկալայում» էլ չե՞ք լինում. Ձեզ տեսել են այնտեղ` Վարդանի (Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու) հետ։ «Ոչ, ոչ… «Լա Սկալայում» էլ այլեւս չեմ լինում՝ Վարդանի հետ վերջին շփմանս մասին ձեզ արդեն ասել եմ` զուտ աշխատանքային էր, որից հետո էլ շփում չեմ ունեցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը