Մենք մտնում ենք փակուղի, եթե չենք ընկալում, որ ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Երբ խոսք է գնում ռազմավարությունների մասին, բոլորս երևի պատկերացնում ունենք՝ ինչ ասել է ռազմավարություն. թիրախ, նպատակ, այն բոլոր խնդիրները և դրանց հասնելու ճանապարհը, որը փուլերում կարող է վերաձևակերպվել մարտավարականի, բայց ռազմավարությունը վերջիվերջո այն է, ինչը պիտի հանգեցնի նպատակին: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով Արցախի հիմնախնդրին առնչվող՝ վարչապետի ուղիղ եթերին: «Երբ մենք անդրադառնում ենք ռազմավարությանն ու օգտագործում «Արցախի հարցը համազգային է» արտահայտությունը, առաջանում են մի շարք հարցեր: Առաջին հայացքից շատ դրական արտահայտություն է: Բայց մի պահ փորձենք հասկանալ կարևոր իրողություն. Ղարաբաղի հարցում մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, Ղարաբաղի անվտանգության երաշխավո՞րն ենք, այն ո՞ւժն ենք, որը պիտի կանգնի Ղարաբաղի թիկունքին, որպեսզի հնարավոր չլինի նրան որևէ լուծում պարտադրել: Մենք այն ո՞ւժն ենք, որն ամեն կերպ պետք է հասնի Ղարաբաղի ինքնորոշման իրականացմանը, թե՞ մենք հարցը ձևակերպում ենք որպես համազգային հարց և այսպես առաջացնում ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիր»,- նշել է վերլուծաբանը: Կարեն Բեքարյանի կարծիքով, առաջին հայացքից ձևակերպումների բախում, բայց իրականում բավականին հայեցակարգային խնդիր կա:
Անդրադառնալով վարչապետի այն թեզին, թե բանակցությունների արդյունքները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, վերլուծաբանը նշեց այդ թեզի վտանգավոր լինելը. «Ինքնորոշման իրավունքն իրավունք է, որը պետք է հարգել, և ոչ թե նրա հետ համակերպվել կամ նրա հետ հաշվի նստել-չնստելու խնդիր ունենալ»,- ասել է Կարեն Բեքարյանը:
«Երբ մենք պնդում ենք, որ չի կարող լինել որևէ լուծում, որին անմիջականորեն չի մասնակցում Արցախի Հանրապետության օրինական իշխանությունը, երբ վարչապետն ունի հավակնություն՝ հարցը ձևակերպելու որպես համազգային և որպես համազգայինը ներկայացնող, ի՞նչ ձևով է սա հատվում ինքնորոշման իրավունքի հետ»,- ասել է վերլուծաբանը: Ըստ Կարեն Բեքարյանի, եթե մենք չենք հարգում, չենք ընկալում, որ ինքնորոշման իրավունքը ենթակա չէ սակարկման, մենք մտնում ենք փակուղի:
Անդրադառնալով ուղիղ եթերով վարչապետ Փաշինյանի հայտարարությանն առ այն, թե ինչ սկզբունքներով են վարվում բանակցությունները, Կարեն Բեքարյանը նշել է. «Բանակցություններ, փաստորեն, վարվում են: Հարց, որի մասին բազմիցս խոսել ենք: Հիմա, բանակցություննե՞ր են, շփումնե՞ր, տեսակետների ծանոթացո՞ւմ է, թե՞ ճշգրտում է համանախագահների կողմից այն սկզբունքների, որոնք սեղանին դրված են: Փաստորեն բանակցում են»:
Անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Շվեդիա այցին և այցի ընթացքում ունեցած ելույթներին, Բեքարյանը նշել է. «Որևէ կերպ ընկալելի և ընդունելի չէ, երբ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններն իրենց մեջ ունենում են թաքցվող էլեմենտ, ինչ-որ սրբագրում կամ խմբագրում»: Ըստ վերլուծաբանի՝ հաղորդագրություններում անգամ մեկ բառ սրբագրելով, նույնն է, թե կեղծելով, հանրությանը ներկայացվում է այլ պատկեր:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը