Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ծաղկաձորի ճոպանուղու չարաշահումների քրգործով մեղադրյալ է ներգրավվել ընկերության նախկին տնօրենը

2019 թ. ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Ծաղկաձորի ճոպանուղու գործունեության և այն շահագործող ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների կատարման վերաբերյալ իրականացված մեծածավալ ուսումնասիրության արդյունքում վարչության դատախազի կողմից որոշում էր կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի և 184-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և այն նախաքննություն կատարելու համար ՊԵԿ քննչական վարչություն ուղարկելու մասին:

Իրականացված ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել էր, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությունը (ՀԱՕԿ)-ը 2008թ. դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրով ճոպանուղին հավատարմագրային կառավարման է հանձնել «Լ...» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Վերջինիս կողմից 2008-2016 թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և իրավահարաբերության ձևավորման պահին գործած «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից ստացված հասույթները` 1.985.273.178 ՀՀ դրամի չափով, հարկվող օբյեկտները /շահույթ/ պակաս է ցույց տրվել 397.054.636 ՀՀ դրամի չափով, որից պակաս հաշվարկված շահութահարկի գումարը կազմում է 79.410.927 ՀՀ դրամ: Իսկ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 23-րդ հոդվածներով սահմանված կարգով չեն հաշվարկվել նաև պետական բյուջե վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույն ժամանակահատվածի համար կազմել են 397.054.636 ՀՀ դրամ: Արդյունքում` «Լ...» ՍՊԸ կողմից հարկերը չվճարելու պատճառով պետությանը պատճառվել է ընդհանուր 476.465.563 ՀՀ դրամի վնաս:
ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում կատարվող նախաքննությամբ նոյեմբերի 8-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավել 2008 թ. դեկտեմբերից մինչև 2017թ. սեպտեմբեր «Լ...» ՍՊԸ տնօրենի պաշտոնն զբաղեցրած Ա.Պ.-ին: Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ վերջինս առանձնապես խոշոր չափերով հարկը չվճարելու նպատակով հանձնարարել է ընկերության տոմսավաճառներին` հաճախորդների կողմից վճարված գումարների դիմաց հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն չտրամադրել, կամ տրամադրել հաճախորդի կողմից պահանջի դեպքում` խեղաթյուրելով ֆիսկալային հաշվետվությունների տվյալները: Արդյունքում` ընկերության կողմից 2008-2016 թթ. հարկային մարմին ներկայացված շահութահարկի և ավելացված արժեքի հարկի հաշվարկներով պակաս են ցույց տրվել և չեն հաշվարկվել ծառայությունների մատուցումից իրացման ծավալները: Եվ իրացման շրջանառության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած 2008-2016թթ. ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու արդյունքում ընկերությունը խուսափել է պետական բյուջե վճարել առանձապես խոշոր չափերով՝ 476.465.563 դրամի չափով ԱԱՀ և շահութահարկ:

Բացի այդ, ընկերության նախկին տնօրենը, չարաշահելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ի պատասխանատու անձանց վստահությունը, դիտավորությամբ վերջինիս, որը հանդիսանում է «Լ...» ՍՊԸ 50 տոկոս մասնակիցը, պատճառել է առանձնապես խոշոր չափի վնաս: Մասնավորապես՝ թաքցնելով հասույթի իրական չափերը՝ «Լ...» ՍՊԸ-ի կողմից պակաս շահաբաժին է փոխանցվել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե»-ին՝ վստահությունը չարաշահելու եղանակով վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափի` 79.410.927 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ա.Պ-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին: