Փողը քիչ է. թեկնածու չի ճարվում. «Լուսավոր Հայաստանը» փակուղու առջեւ է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տեւական ժամանակ է՝ ընդդիմությունը չի կարողանում Հաշվեքննիչ պալատի թեկնածու ներկայացնել։ Դեռեւս հոկտեմբերի 8-ին Աժ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում մերժվել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած թեկնածուն՝ Կարեն Սարգսյանը, դրանից հետո ԼՀԿ-ականներին չի հաջողվում նոր թեկնածու ներկայացնել։
Մարդիկ չեն համաձայնում, ասելով՝ «աշխատավարձը ցածր է»։ Բացի այդ՝ մտավախություն ունեն, որ ՔՊ-ական մեծամասնություն ունեցող հանձնաժողովում կրկին կմերժեն իրենց թեկնածուին։
Ի դեպ, արդեն լրացել է երկշաբաթյա ժամկետը, երբ խմբակցությունը պետք է նոր թեկնածու ներկայացներ։ ԲՀԿ-ն ի սկզբանե մերժել է՝ ասելով, որ թեկնածու չի առաջադրելու։ Ամենայն հավանականությամբ, թափուր պաշտոնը կլրացնի իշխանական ֆրակցիան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին