Մեկ տարվա մեջ կենսաթոշակի և նպաստի համակարգում 3-4 մլրդ դրամ է խնայվել. բա ո՞ւր են նախկին տարիների գումարները.Փաշինյան
Մենք այսօրվանից պետք է ստեղծենք պայմաններ, որ 20 տարի հետո մանկատնից դուրս եկած երեխաները կառավարության դիմաց հացադուլ անելու անհրաժեշտություն չունենան, այլ կարողանան իրենց բարեկեցությունը վաստակել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ տարեցների խնամքի, գիշերօթիկ հաստատությունների խնամքի, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի այսօրվա գործող համակարգերը հուսահատության համակարգեր են. «Իհարկե, քննադատությունները շատ ուշադիր պետք է լսենք, բայց նրանք, որոնք պիտի ասեն՝ «վայ, էս մեր աշխատատեղը կրճատում եք», «էս ի՞նչ եք անում գիշերօթիկ հաստատության հետ», դա չի լսվելու, որովհետեւ նրանցից պատասխան ենք պահանջելու, թե այդ երեխաների, ծերերի նկատմամբ ինչ խնամք է տարվել»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ խնամքը պետք է լինի ամենաբարձր մակադրակով, չափանիշները պետք է փոխվեն:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ մեկ տարվա մեջ կենսաթոշակների ու նպաստների համակարգում 3-4 մլրդ դրամ հնարավոր է եղել խնայել: «Բա ո՞ւր են եղել նախկին տարիներին այդ 3-4 միլիարդները, ինչու այդ երեխաների համար բնակարաններ չեն գնվել, ինչու շանս չի տրվել, որ այդ աղքատ մարդիկ իրենց աղքատությունը հաղթահարեն: Որովհետեւ ամբողջ համակարգը ծառայեցվել է մի բանի՝ հնարավորինս հուսահատեցնել մարդկանց, նրանց հնարավորինս ծնկած վիճակի բերել: Եվ այդ քաղաքականությունն իրականացրած մարդիկ օգտվելով Հայաստանի ժողովրդավարությունից, շարունակում են խոսել: Բայց թող իմանան, որ ոչ մի բան չի մոռացվում, ոչինչ չի մոռացվել: Ամեն ինչի համար պատասխանը գալու է: Ես չգիտեմ էդ պատասխանատվությունը կլինի քրեական, վարչական, քաղաքական, թե բարոյական, բայց պատասխանատվությունն անխուսափելի է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը եւ նշեց, որ իրեն ներկայացված բոլոր այդպիսի սոցիալական ծրագրերին՝ ինքը կարճ հաղորդագրություն է հղել՝ դուխով շարունակեք:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ