Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն Դանիբեկյանի՝ գրավի դիմաց նախկին նախագահին բաց թողնելու մերժման որոշումը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն դատավոր Աննա Դանիբեկյանի՝ նախկին նախագահին գրավի դիմաց բաց թողնելու մերժման մասին որոշումը։ Այս մասին ասել է փաստաբան Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում։

Քանի որ դատավորը չի հիմնավորել իր որոշումը, փաստաբանը ենթադրել է, որ որոշման հիմքում մեղադրող կողմի փաստարկներն են, այն, որ նախկին նախագահը, գտնվելով ազատության մեջ, իբր կարող է խոչընդոտել դատավարությանը։ Ռուբեն Սահակյանը խոստովանել է, որ անձամբ իր համար որոշումը սպասելի էր։ «Ես համոզված էի, որ դատավորը կմերժի միջնորդությունը»,- նշել է փաստաբանը՝ ավելացնելով, որ սեփական փորձով, երբ անցած նիստում ներկայացնում էր իր տեսակետը, համոզվել է դատավոր Աննա Դանիբեկյանի պրոֆեսիոնալ գիտելիքների խոր բացակայության մեջ։


Սահակյանի խոսքով (հենց դա էր նա փորձում հասցնել դատավորին նախորդ նիստում- խմբ.)՝ չորս դատապարտյակների մեղադրանքը նույնն է։ «Կազմվել է պարբերություն, որտեղ անուններ են դրվել։ Այնտեղ ընդհանրապես մեղադրանք չկա։ Հեքիաթներ են, որոնք գրել է դատախազը, որոնք անգամ ահնհար է համեմատել Գյուլնազ տատի հեքիաթնեի հետ»,- ասել է փաստաբանը։ Խոսելով գլխավոր դատախազի մասին, որը հավանություն է տվել ենթակայի կազմած փաստաթղթին, Ռուբեն Սահակյանը սարկազմով ասել է, որ եթե մարդը հաջողացրել է 3,5 ամսում երկու անգամ գեներալական ուսադիրներ ստանալ, դրանով ամեն բան ասված է։ «Դա վկայում է այն մասին, որ նա ծառայություններ է մատուցում ղեկավարությանը, այդ թվում վարչապետին»,- կարծում է Սահակյանը։ Թե ինչ տեսակի ծառայությունների մասին է խոսքը՝ փաստաբանը կռահումներ չի արել։ Նրա խոսքով՝ խոսքը կարող է վերաբերել Արթուր Դավթյանի, ինչպես նաեւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի բարձր կռահողականությանը։ Վերաքննիչ դատարանում բողոքարկման ճակատագրի մասին Ռուբեն Սահակյանը ենթադրություններ չարեց՝ միայն նշելով, որ ամեն բան կախված կլինի այն բանից, թե ինչ դատավորի մոտ կհայտնվի։ «Փաստաբանները գիտեն, թե որ դատավորն ինչի է ընդունակ։ Ես դա անվանում եմ քաղաքացիական արիություն։ Չնայել պաշտոնին եւ անձի հնարավորությանն ու արդար որոշում կայացնել»,- պարզաբանել է Ռուբեն Սահակյանը՝ ավելացնելով, որ դատավոր Դանիբեկյանի մոտ առկա են բազմաթիվ գործոններ, որոնք խանգարում են նրան արդար վճիռ կայացնել։

Լրագրողներին շատ էր հետաքրքրում հարցը, թե փաստաբանները որքան երկար են մտադիր ներկայացնելու տարբեր միջնորդություններ, առաջին հերթին Քոչարյանին ազատ արձակելու մասին միջնորդություններ, եւ եթե այսպես շարունակվի, ապա երբ է բուն դատաքննությունը սկսվելու: «Ես վստահ եմ, որ դատավորը չի կարդացել այն, ինչ ես նրան փոխանցել էի նախորդ դատական նիստին՝ 5 էջանոց փաստաթուղթը: Վերջում նշված էր՝ մեզ մի մեղադրեք դատավարությունը ձգձգելու մեջ: Մենք հենց այսօր էլ պատրաստ ենք պաշտպանական ճառով հանդես գալ»,- հայտնեց Սահակյանը: Այն հարցին, թե էլի միջնորդություններ կլինե՞ն, փաստաբանը հիշեցրեց, որ ամբաստանյալի աթոռին չորսն են, եւ ինքը ոչ մի կերպ չի կարող խոսել մյուս փաստաբանների փոխարեն: Սակայն Քոչարյանի փաստաբանները միջնորդություններ ունեն, որոնք անհնար է հետաձգել:

Քննիչների աշխատանքի մասին խոսելիս Ռուբեն Սահակյանը քննադատեց նախապատրաստված նյութերը. «Դուք քննիչներ եք: Մի՞թե չգիտեք, որ երբ մեղադրում եք, պետք է գոնե ցուցմունքներ ունենաք: Այսինքն, եթե հայտարարում եք, որ Սահմանադրական դատարանի վրա ճնշում է եղել, անհրաժեշտ է գոնե դատավորներին հարցաքննել: Ինձ համար տարբերություն չկա նրանց ինչ կերպ անվանել՝ ՍԴ դատավորներ, թե անդամներ, ինչպես նաեւ Բուքիքիոյի համար: Դուք հարցաքննել եք մարտի 8-ի որոշումը ստորագրած 8 դատավորներից միայն մեկին, այն էլ՝ նա ասել է, որ ճնշում չի եղել»,- արձանագրեց Սահակյանը՝ ընդգծելով, որ փաստաբանները դատավարությունը չեն ձգձգում, այլ կատարում են իրենց պարտականությունները: Երբ օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը սպառվեն, այդ ժամանակ էլ առաջ կգնանք, հայտարարեց Ռուբեն Սահակյանը: Նա հիշեցրեց, որ մի շարք միջնորդություններ ներկայացնելու հաջորդ հնարավորությունը կլինի, քննության ավարտից հետո: «Ինչը, ես վստահ եմ, չի լինի,- նշեց փաստաբանը:

«Մենք դատավարությունը չենք ձգձգում: Չենք սպասում միջազգային կառույցների արձագանքին, իսկ այն, որ 300.1 հոդվածը ֆիկցիա է եւ չի կարող կիրառվել, վաղուց է ասվել»,- ընդգծեց Սահակյանը:

Դատախազների պնդումներն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է խոչընդոտել դատավարությանը, Ռուբեն Սահակյանն անհիմն համարեց: «Ինչի՞ն եւ ինչպե՞ս պետք է խոչընդոտի: Եվ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով»,- հարց ուղղեց Սահակյանը: Մեջբերելով ՔԴՕ-ն, փաստաբանը նկատեց, որ խոչընդոտել նշանակում է ազդել հետաքննության վրա, կեղծել փաստաթղթերը, վկաներին ստիպել փոխել ցուցմունքը: «Գործում ընդամենը 2 փաստաթուղթ կա: Քոչարյանը խոստովանում է, որ նման հրամաններ է արձակել: Վկանե՞ր: Չկան վկաներ, որոնց վրա Քոչարյանը կարող էր ազդեցություն ունենալ: Ոչ ոք նրա դեմ ցուցմունք չի տվել: Արշակ Կարապետյանը Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել: Նա միայն ասում է, որ փետրվարի 23-ին հայտարարվել է արտակարգ դրություն սահմանելու մտադրության մասին: Սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում: Արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 1-ին, եւ Կարապետյանի խոսքերը ոչ մի վկա չի հաստատել: Մյուս բոլորը նման բան չեն հիշում: Գնդապետի կոչումով դատախազները պրիմիտիվ մանիպուլյացիաների են դիմում՝ ասելով, թե վկաները «չեն հերքում»»,- ընդգծեց փաստաբանը: Նա հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանին արգելվել է հանդիպել ավագ որդու՝ Սեդրակի հետ:

Մեկնաբանելով այն հարցը, որ գրավի դիմաց ազատ արձակման մասին պահանջի հիմնավորման մեջ նշվում է ՍԴ որոշումը, չնայած նրան, որ բարձրագույն դատական մարմինն առաջարկում է վերացնել օրենսդրական խնդիրները մինչեւ ապրիլ, փաստաբանը հիշեցրեց, որ նույն ՍԴ-ն ՔԴՕ հոդվածը հակասահմանադրական է ճանաչել: «Ձեր կարծիքով, եթե ՍԴ-ն ընդունում է, որ ոչ ոք չի կարող մահապատժի դատապարտվել, պետք է սպասե՞լ մինչեւ ապրիլ: Տրամաբանություն պե՞տք է լինի, թե՞ ոչ»,- նկատեց Սահակյանը:

Հարցին՝ բացարկ կներկայացվի դատավորին, Ռուբեն Սահակյանը նկատեց, որ ինքը կողմ է բացարկին: «Դատավորը մասնագիտական գիտելիքների պակաս ունի: Եթե բավարար գիտելիքներ չունես՝ գնա տուն, դատիր քո կատուներին»,- կատակեց Սահակյանը: Հարցին՝ ինչ կատուների մասին է խոսքը, փաստաբանը նկատեց, որ դատավորը շատ կատուներ ունի:

«Մի քանի հարյուր ոստիկան, զինվորական է հարցաքննվել: Ոչ ոք չի նշում Քոչարյանի անունը: Ի՞նչ իմաստ ունի նրանց վրա ճնշում գործադրելը: Դատախազները հանրությունից թաքցնում են փաստերն ու ցույց տալիս իրենց մանիպուլյացիաների արդյունքները»,- հայտարարեց Ռուբեն Սահակյանը՝ նշելով, որ որեւէ վկա չկա, որը ցուցմունք կտար Ռոբերտ Քոչարյանի դեմ: