Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է». Լեհական «LOT Polish Airlines»-ի ներկայացուցչության տնօրեն Ա. Գրիգորյան

168.am-ն օրերս հրապարակում էր պատրաստել, որում ներկայացրել էր, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում քննարկման է դրվել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, համաձայն որի՝ եթե հակիրճ ներկայացնենք, «օդի տուրքի» 10.000 ՀՀ դրամ ազատման արտոնությունից կազատվեն այն ավիաընկերությունները, որոնք իրականացնում են առևտրային ավիափոխադրումներ դեպի իրենց կողմից վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով նոր օդանավակայաններ՝ սկսած առաջին թռիչքի մեկնարկի օրվանից, իսկ եթե ավելի պարզ նշենք, ապա «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

Նախագիծն ըստ էության հարուցել է կլասիկ ավիափոխադրողների տարակուսանքը, քանի որ վերջիններս կարծում են, իսկ մի մասն էլ համոզված է, որ այս արտոնությունը վերաբերելու է միայն լոուքոսթ ընկերություններին, այն է՝ այս պահի դրությամբ արվում է սոսկ «Ռյան Էյրին» բացառիկ արտոնություններ տալու համատեքստում:
Ավելի վաղ խոսել էինք ռումինական «Tarom Airline» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցիչ Արարատ Մուրադյանի հետ, ներկայացրել էինք նաև «S7» ավիաընկերության գլխավոր տնօրեն Մուշեղ Սայադյանի տեսակետը:

Այսօր 168.am-ը զրուցել է լեհական «LOT Polish Airlines» ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Աղվան Գրիգորյանի հետ:

– Ճի՞շտ ենք հասկացել, որ «օդի տուրքից» ազատման արտոնությունները տրվելու են ոչ թե նոր քաղաքներից չվերթեր իրականացնող ավիաընկերություններին, այլ, փաստորեն, ըստ էության, նոր օդանավակայաններից չվերթեր իրականացնողներին:

– Այո՛, նոր օդանավակայանից թռիչքներ իրականացնողների համար է սա: Պարտադիր չէ, որ նոր լինի ավիափոխադրողը. այն կարող է լինել ժամանակին թռած, հիմա մեկ տարի նույն ուղղությունը չշահագործած ընկերություն:

– Ենթադրենք՝ Դուք վերջին մեկ տարում այդ ուղղությունը չեք շահագործել, բայց այժմ շարունակելու եք նույն օդանավակայանից թռիչքներ իրականացնել: Այդ արտոնությունը Ձեզ տրամադրվելո՞ւ է:

– Ոչ իհարկե: Բայց կառավարությունը դեռ չի հաստատել դա: Գուցե ուսումնասիրեն, հասկանան, որ այդպես ճիշտ չէ: Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք ժամանակին: Հավասար պայմաններ են պետք բոլորի համար:

– Արդյո՞ք այս օրենքի ընդունման դեպքում անհավասար մրցակցային պայմանների խնդիր չի առաջանալու, չի՞ ստացվում, որ «օդի տուրքը» միայն բյուջետային ավիաընկերությունների համար է հանվում:

– Այս օրինագծի տակ կլասիկ փոխադրողներն էլ կարող են ընկնել, եթե մեկ տարի այդ ուղղությունը չեն շահագործել: Օրենքն ասում է՝ «երկրորդական օդանավակայանից՝ դեպի երկրորդական օդանավակայաններ»: Քանի որ մեր Գյումրու օդանավակայանն այդքան բարվոք չէ, ու բոլորին հետաքրքիր չէ, և Հայաստանն էլ փոքր է, ու ընդամենը մնում է ընտրություն «Զվարթնոցի» մեջ, խնդիրն այստեղ է առաջանում: Այստեղից թռչողների համար այսպիսով ոչ շահավետ պայմաններ են ի հայտ գալիս:

– Այդ պայմաններում Դուք կկարողանա՞ք աշխատել շուկայում:

– Սա այնքան էլ վախենալու բան չէ: Դա կբերի նրան, որ ստիպված կլասիկներն էլ կիջեցնեն գները, որովհետև տոմսի արժեքը բաղկացած է հարկերից և տոմսի բուն արժեքից: Ստիպված երևի կլասիկ փոխադրողները պետք է այդքանի չափով իջեցնեն գները:

– Տեղ ունե՞ք տոմսերի գներն իջեցնելու:

– Խնդիրն այն է, որ, այսպես թե այնպես, կլասիկները լոուքոսթերների դիմաց մրցունակ չեն: Տարբեր են, իհարկե, սկզբունքները: Եթե քսանն էլ իջեցնեն, մեկ է, նրանք ավելի մատչելի են: Մեծ չի լինելու տարբերությունը, մի 30-40 եվրոյի չափով: Այսօր եթե համեմատենք «Ռյան Էյրի» գները լեհականի ամենաէժան գների հետ… տեսեք, ճամպրուկ չկա, ուղեբեռով տոմսերի մասին եմ խոսում, 30-40 եվրո է ստացվում: Էդ որ ասում են՝ «Ռյան Էյրի» գները 35-40 եվրո են, այդքան չէ: Դա շոու է: Նրանց միջին ամենաէժան տոմսն առանց ճամպրուկի ստացվում է մոտավորապես 180 եվրոյի կարգի, իսկ ճամպրուկով կստացվի 230 եվրո:

– Որպես ավիափոխադրող՝ խնդիրը լուծելու համար Դուք ի՞նչ տարբերակ կառաջարկեիք, որ այն մրցակցային լիներ:

– Ես կողմ եմ, որ «օդի տուրքը» չլինի: Այն չլինելու դեպքում օգտվում են բոլորը՝ եվրոպացիները, հայերը, բայց մեծ գումարներ են պետբյուջե գնում, և ՀՀ-ին այդ գումարը պետք է: Լիովին առաջարկել հանել, երևի ճիշտ չէ, որովհետև այդ գումարից կկտրվի պետությունը, բայց նաև ճիշտ էլ չէ ինդիվիդուալ ավիափոխադրողներին նման արտոնություններ տալ: Մենք 10 տարի թռել ենք: Մենք միայն լեհականը չենք. մենք «Քաթարն» ենք բերել Հայաստան, «Իթթիհատը», չեխերին ու պատրաստվում ենք էլի բերել: Մենք մեծ խումբ ենք: Այսինքն՝ մենք տարիներով թռել ենք, պատրաստվում ենք էլի թռչել: Մեծ անկումներով ենք թռել, բայց ուղղությունն էլի պահել ենք, որովհետև ավիացիոն բիզնեսն այնպես չէ, որ մեկ դրեցիր, երկու պետք է վերցնես: Տարի կա՝ դրական է փակվում, տարի կա՝ բացասական: Ուղղակի անտեսել այդ 10 տարի ներդրողներին, ովքեր այս ուղղությունը պահել են, նույն հայերին տարել են, նույն տուրիստին բերել են, հիմա ասել՝ «գիտե՞ք ինչ կա, մենք լոուքոսթեր ենք բերում, ինչ է թե՝ մեզ պետք է, որ արշավների գան Հայաստան»… Առաջինը՝ ես կարծում եմ, որ 130-140.000 տուրիստ Հայաստանը հավելյալ տեղավորելու հնարավորություն չունի: Դա իմ խորին համոզմունքն է, որովհետև բացի այդքան տոմս վաճառելուց՝ պետք է այդքան էլ հյուրանոցային սենյակներ ունենանք ու նրանց սպասարկենք: Նրանք, բնականաբար, չեն պատրաստվում հունվար-փետրվար ամիսներին գալ. բոլորն էլ ուզում են գալ լավ սեզոնին, երբ միրգ կա, եղանակն է լավը, իսկ ամռանը մենք այդքան տեղ չունենք: Դրա համար ճիշտ չի ասել, թե հավելյալ ենք բերելու, թող ասեն՝ մյուսների հաշվին ուղևորներին մենք ենք բերելու: Այսինքն՝ թող ասեն՝ այդ 130.000-ը կլասիկներից տանելու ենք, մենք բերենք:

Այն, որ մարդիկ ավելի մատչելի կգան, անկասկած, բայց ամեն մարդ էլ չի ընտրի այնպիսի ավիափոխադրող, որտեղ նստատեղերը 7 սմ կարճ են, ավելի նեղ են, սնունդ չկա, նստատեղերը չեն ծալվում:

Բայց կյանքը ցույց է տվել, որ մեկ է, շուկան հարմարվում է: Գումարը բոլորն են հաշվել սիրում: Բայց, համենայն դեպս, լոուքոսթերները չեն կարող մրցակցային լինել կլասիկների հետ, որովհետև իրենք կետից կետ են տանում: Այսինքն՝ եթե Դուք գնալու եք Հռոմ, Ձեզ համար շատ լավ է, բայց եթե Դուք, ասենք, ոչ թե Հռոմ, այլ Լոնդոն պետք է գնաք, Ձեզ պետք է կլասիկ փոխադրող տարանցիկ ուղղությամբ: Եթե հաշվի առնենք, որ Իտալիայում հայկական գաղութը 4.500 հոգի է, և հիմնականում էդ տուրիստական հոսքն էլ «սմարթ» մարդիկ են, որ գալիս են Հայաստան, ես չեմ կարծում, որ իտալացիները լոուքոսթ կընտրեն: Չգիտեմ: Թող թռչեն, հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը գնում, կարդարացնի՞ իրեն, թե՞ ոչ:

Անշուշտ, կլասիկները վերանայելու են իրենց գնային քաղաքականությունը: Բայց դա էլի սեզոնային է լինելու, որովհետև լավ սեզոնին պահանջարկն այնքան շատ է, որ առաջարկը չի հասցնում պահանջարկին, ու ոչ ոք այդ ժամանակ գին չի իջեցնում, ուզում է՝ լոուքոսթեր լինի, ուզում է՝ ոչ:

Մեր հիմնական թրաֆիկը տուրիստը չէ, այլ սփյուռքը, մեր հայրենակիցները: Դրանով մենք տարբերվում ենք Վրաստանից: Իտալիայում մենք այդքան հայրենակիցներ չունենք: Հիմա, թե ինչո՞ւ է Կառավարությունը որոշել, որ «Ռյան Էյրը» պետք է թռչի Իտալիայից, ես չգիտեմ: