Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու մեջ մեղադրող ներկայիս իշխանությունները բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից
«168 ժամ» թերթը գրում է.
«Նախկին իշխանություններին բյուջեն վատնելու ու թալանի մեջ մեղադրող նախկին ընդդիմադիր, ներկայիս՝ իշխանությունները, փաստորեն, իրենք էլ բոլորովին դեմ չեն օգտվել այդ բյուջեի ընձեռած վայելքներից ու հարմարավետությունից:
Այդ առումով վարչապետին չեն զիջում նաև իր թիմի անդամները և, մասնավորապես, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Պարզվում է, որ ս/թ հոկտեմբերի 4-9-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի գործուղված մեր պատվիրակությունն այնտեղ է մեկնել ոչ թե մեքենաներով, այլ ինքնաթիռով, ինչը հարուցել է քաղաքապետարանի աշխատակիցների և ավագանու անդամների զարմանքը, ովքեր նշում են, որ չեն հիշում, որ երբևէ Վրաստան որևէ մեկն ինքնաթիռով մեկներ:
Ընդ որում, գործուղման մասին Երևանի քաղաքապետի հրամանի մեջ նշված չէ, թե ինչով են պատվիրակության անդամները մեկնում Վրաստան, բայց նշված է, որ բոլոր ծախսերը, բացի գիշերակացից, հոգում է Երևանի 2019թ. բյուջեն:
Ի դեպ, այն, որ Հայկ Մարությանը Թբիլիսի է մեկնել օդային ճանապարհով, վկայում է համացանցում հոկտեմբերի 6-ին տեղադրված տեսանյութը, ուր լրագրողը Հայկ Մարությանի հետ զրուցում է օդանավակայանում: Վերջինս պատմում է, թե ինչ նպատակով էր գտնվում Թբիլիսիում:
Փաստորեն, Երևան-Թբիլիսի ճանապարհը Հայկ Մարությանը միայն ինքնաթիռով պետք է անցնի»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ