Հայաստանից շարունակում են արտագաղթել․ քանի մարդ է լքել երկիրը կես տարվա ընթացքում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Հայաստանի մշտական բնակչության թիվը վերջին մեկ տարվա ընթացքում պաշտոնապես նվազել է 11 հազար 700-ով: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի` Հայաստանի մշտական բնակչության թիվն այս տարվա հոկտեմբերի 1-ին 2 մլն 957 հազար 500 է եղել, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 2 մլն 969 հազար 200 էր:
Եթե վերլուծենք ըստ մարզերի, Լոռու մարզում միայն վերջին 1 տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 2300-ով: Նկատենք, ի դեպ, որ այս մարզում գտնվող Ալավերդու պղնձաձուլական գործարանը տեւական ժամանակ է` չի շահագործվում, եւ գործարանը փակվելուց հետո 650 քաղաքացի գործազուրկ է դարձել: Ավելի վատ պատկեր է Շիրակի մարզում. այստեղ 3300-ով Է բնակչությունը նվազել:
Ի՞նչ է անում գործադիրը դեմոգրաֆիայի խնդրից խուսափելու համար, չունի՞ մտահոգություն բնակչության թվի ակնհայտ նվազման առնչությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Գրավոր դիմեք, ես կպատասխանեմ, թե կառավարությունն ինչ է անում այս խնդրի լուծման ուղղությամբ»: «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցումն, իհարկե, արդեն ուղարկված է:
Մինչեւ պատասխանը ստանալը հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ՝ հոկտեմբերի վերջին, վարչապետ Փաշինյանը, ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե ինչպիսին է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը, ասել էր. «Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը եւ տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է ապահովել քաղաքացիների աշխատելու եւ ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, եւ մենք վճռական ենք այդ գործում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ