Դպրոցի տնօրենը հաղթեց մարզպետին
Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի տնօրեն Աստղիկ Մկրտչյանը դատարանում հաղթել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանին։
Հիշեցնենք՝ տնօրենը հայց էր ներկայացրել՝ ընդդեմ մարզպետի՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի կարգադրությունը՝ նկատողություն տալու վերաբերյալ։
Տնօրենի ներկայացուցիչ Աշոտ Նուրիջանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց,որ մարզետարանի ներկայացուցչի կողմից ներկայացված փաստերը չեն ապացուցվել․
«Մարզպետարանն իրավունք ունի բողոքարկելու Վերաքննիչ, Վճռաբեկ ատյան, սակայն, ես կարծում եմ, որ նկատողությունն ահիմն էր, եւ զուտ հետապնդում են տնօրեններին, ինչքան, որ ես լսել եմ, ուրիշ տնօրենների են ուզում աշխատանքից հեռացնել։ Ես իմաստը չեմ տեսնում բողոքարկելու։ Դեռ չեն բողոքարկել, որովհետեւ վճիռը նոր ենք ստացել։ Դեռ մեկ ամիս ժամանակ կա բողոքարկելու»։
Նա նշեց, որ մարզպետարանի կողմից հրավիրվել եւ որպես վկա հարցաքննվել են մարզպետի օգնականները, կրթության վարչության պետը, ինչպես նաեւ նույն դպրոցի ուսուցչուհի Լուսինե Թադեւոսյանը, որը եւս բողոքում է տնօրենից։
Ուսուցչուհին, սակայն հեռացվել է դատական նիստերի դահլիճից՝ տեղից խոսելու, անվայելուչ բառեր արտահայտելու, ինչպես նաեւ դատարանի օրինական պահանջներին չենթարկվելու համար։
Թադեւոսյանը շարունակում է աշխատել դպրոցում։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ