Ես իմ ստորագրությունը դրել եմ այդ փաստաթղթի տակ․ Արամ Սիմոնյան
Այսօրկ վաղ առավոտից ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին անում, նրանց էին միացել նաև որոշ դասախոսներ, որոնք գործադուլ էին հայտարարել։ Դասադուլի պատճառը «Բարձրագույն կրթության և գիտության» մասին օրենքի նոր նախագիծն է, որով «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանվում են բուհերում պարտադիր դասավանդվող առարկաների ցուցակից։ Ուսանողներն ու դասախոսները նաև ստորագրահավաք էին իրականացնում՝ ընդդեմ օրենքի այդ դրույթի, գրում է hraparak.am-ը։
ԵՊՀ նախկին ռեկտոր, այժմ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, պատմաբան Արամ Սիմոնյանին հարցրինք, թե ի՞նչ կարծիք ունի ծավալվող իրադարձությունների և հատկապես օրենքի այդ վիճահարույց դրույթների վերաբերյալ․ «Ես պաշտոնյա չեմ, որպեսզի Դուք իմ կարծիքը իմանաք, իսկ որպես մասնագետի՝ ես իմ կարծիքը արտահայտել եմ՝ իմ ստորագրությունը դրել եմ, ուրիշ որևէ բան չունեմ ասելու։ Ռեկտոր կա, պրոռեկտորներ կան, դեկաններ կան, ղեկավարներ կան, ես այլևս համալսարանում ղեկավար չեմ, ես իմ կարծիքը արտահայտել եմ իմ ստորագրությունը դնելով այդ փաստաթղթի տակ, որ պատմաբաններն ու բանասերները ստորագրել են»,- պատասխանեց նախկին ռեկտորը։
Նշենք, որ թեմայի առնչությամբ երեկ հայտարարություն էր տարածել նաև ԿԳՍՄ-ն․
«Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետևաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»,- ասված էր հայտարարության մեջ։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ