Վիկտոր Մնացականյանի ազատման դիմումը ստորագրվել է
Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ աշխատանքից ազատման դիմումն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 1-ին, ստորագրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը։ Այս մասին NEWS. am-ին ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Նրա փոխանցմամբ՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը, որը նախկինում վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էր։
Քաղաքապետարանից հայտնել են նաև, որ Վիկտոր Մնացականյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել․ «Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 2-ի համապատասխան կարգադրությամբ աղբամանների փոխարինման աշխատանքները պատշաճ չկազմակերպելու համար, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի նկատմամբ կիրառվել է նկատողություն կարգապահական տույժը»։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ