Մեգան Մարքլը պատմել է ընկերներին, թե որտեղ է ծննդաբերելու երկրորդ երեխային
Մեգան Մարքլը չի ցանկանում, որ իր երկրորդ երեխան լույս աշխարհ գա Մեծ Բրիտանիայում: Արքայազն Հարրիի կինը մտադիր է ծննդաբերել այլ երկրում, եւ ոչ ոք նրան չի կանգնեցնի:
Այս մասին հայտնում է woman.ru կայքը՝ հղում անելով դքսուհուն մոտ կանգնած աղբյուրներին։
ԶԼՄ-ների հավաստմամբ՝ Մեգանը եւ Հարրին երազում են երկրորդ երեխայի մասին։
Ըստ շշուկների՝ Մեգանը պատրաստվում է հեռանալ Մեծ Բրիտանիայից եւ հղիության վերջին ամիսներն անցկացնել օվկիանոսից այն կողմ: Հայրենիքում դքսուհին իրեն ավելի հարմարավետ է զգում։ Բացի այդ, ԱՄՆ-ում նա կարող է ավելի հաճախ ժամանակ անցկացնել մոր հետ, որին շատ է կարոտում։
«Մեգանն արդեն ընկերներին պատմել է, որ ցանկանում է ծննդաբերել Լոս Անջելեսում, որտեղ ինքն է ծնվել եւ մեծացել։ Նա ասել է, որ հղիության ընթացքում Մեծ Բրիտանիայում իրեն չափազանց անհարմար եւ միայնակ է զգացել առանց ընկերների եւ ընտանիքի»,—հայտնել է աղբյուր։
Հնարավոր է, Մեգանը կարծում է, որ ամերիկյան ԶԼՄ-ները իր հղիության ընթացքում այդքան խիստ չեն քննադատի իրեն, ինչպես դա արել են բրիտանական ԶԼՄ-ները։ Մշտակապես տագնապի մեջ չլինելու և ավելի հանգիստ լինելու համար Մարքլը պատրաստ է հերթական անգամ առաջացնել ամուսնու թագավորական հարազատների դժգոհությունը։
«Նա պատրաստ է խախտել ավանդույթը հանուն իր երջանկության, թեկուզ դա շատերին հանի հունից»,— հավելել է աղբյուրը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ