Խոստացել են ռեկտորի պաշտոն, եթե Քոչարյանի դեմ հերթական գործը «հորով-մորով» անեն
Պողոս Պողոսյանի եղբոր որդուն` Սամվել Պողոսյանին իշխանական որոշ շրջանակներ խոստացել են նշանակել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Այս մասին գրում է Politik.am-ը։
«Իշխանական մեդիան ամենափոքր առիթն անգամ օգտագործում է, որպեսզի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ պահպանվի բացասական ֆոնը։ Այս գործում քարոզչամեքենային օգնության են գալիս տարբեր գործիչներ, ովքեր իրենց անձնական շահերն են հետապնդում։
Վերջերս կրկին ակտիվացվեց Պողոս Պողոսյանի սպանության գործը։ Այս գործը, որի մասով դատավարությունը տեղի է ունեցել տարիներ առաջ, և կա ուժի մեջ մտած վճիռ ակտիվացնում է Պողոս Պողոսյանի եղբոր որդին՝ Սամվել Անդրանիկի Պողոսյանը։ Նա դասավանադում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։
Ըստ մեզ հասած տեղեկությունների, իշխանական որոշ շրջանակներ Սամվել Պողոսյանին խոստացել են այս գործը «հորով-մորով» անելուց հետո նշանակել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր։ Տեղեկատվությունը հնարավոր չեղավ ճշտել Պողոսյանից, քանի որ նա մեր զանգերն անպատասխան թողեց»,– գրում է կայքը։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ