«Սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ». Բաբկեն Թունյանը՝ Սարհատ Պետրոսյանի հայտարարությունների մասին
Որպես իշխանության ներկայացուցիչ, բնականաբար, հաճելի չէ նման բաներ լսելը, երբ կառավարող թիմի ներսում նախկին անդամը նման մեղադրանքներ է հնչեցնում ներկա անդամների հասցեին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Տնտեսականհարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա օգնական Ավետիք Էլոյանի մասին քննադատական հայտարարություններին:
«Ամեն դեպքում՝ սա մեզ համար ահազանգ է, որի հետքերով պետք է գնալ եւ հասկանալ՝ ով է ճիշտ, ոչ է սխալ: Եթե նման դրսեւորումներ կան, դրանք պետք է կանխվեն եւ համարժեք պատասխան ստանան»,-ասաց Թունյանը:
Նա նկատեց, որ Սարհատ Պետրոսյանն իր հրաժարականի հայտարարությունում մանրամասն ներկայացրել է բոլոր խնդիրները. «Այդ հարցում ես ձեզնից շատ տեղեկացված չեմ: Դա մեր տիրույթից դուրս թեմա է: Թե աշխատանքային կամ առանձին հարաբերությունների մեջ ինչ հարցեր են եղել, ես դրանց չեմ կարող պատասխանել»,-ընդգծեց Բաբկեն Թունյանը:
Սարհատ Պետրոսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում նշել էր, որ Տիգրան Ավինյանի խորհրդական, քաղաքաշինության կոմիտեի նախկին տնօրեն Ավետիք Էլոյանը, որը Հայաստանում երբեք գործունեություն չի ծավալել, այսօր հանդիսանում է ՀՀ խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը եւ համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, եւ իրեն պատկանող ընկերությունն անմիջականորեն ներգրավված է այդ բոլոր գործընթացներում։ Նա վստահ է, որ Ավետիք Էլոյանը այդ թույլտվությունն ստացել է՝ օգտագործելով իր պաշտոնը։
«Այդ պետական պաշտոնյան մինչեւ պետական պաշտոնյա լինելը Հայստանում որեւէ գործունեություն չի ունեցել, նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը։ Ավետիք Էլոյանը մինչեւ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար լինելը Հայաստանում չի ունեցել նախագծային գործունեության որեւէ առիթ։ Ինքը ստացել է այս պատվերը եւ բազմաթիվ այլ պատվերներ պաշտոնի չարաշահման շնորհիվ, եւ դրա մասին տեղյակ են բոլորը»,– ասել էր Պետրոսյանը:
Արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե գուցե ինքը քաղաքաշինության կոմիտեն չի ղեկավարել եւ չի տիրապետում քաղաքաշինության ոլորտին, Սարհատ Պետրոսյանը պատասխանել էր. «Այն ժամանակ, երբ ես ճարտարապետի դիպլոմ ունեի, Ավինյանը դեռ դպրոցում էր սովորում։ Իմ ողջ գործունեության ընթացքում հանդիսացել եմ քաղաքաշինության ոլորտի փորձագետ։ Ավինյանից եւս 2–3 տարի կպահանջվի, որպեսզի քաղաքաշինության ոլորտի մասին ունենա այն պատկերացումները, ինչ ունի ճարտարապետի կրթություն ստացած անձը»,– ասել էր Պետրոսյանը։ Նա նաեւ հայտարարել էր, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ