Դատարանին ասացինք, որ օրենսդրական խոչընդոտն այժմ գոյություն չունի. Ալումյան
Մենք դատարանին միջնորդեցինք՝ ասելով, որ այն օրենսդրական խոչընդոտը որի պատճառով դատարանը գրավ չկիրառեց, այժմ գոյություն չունի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանը։
«Անցյալ անգամ, երբ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցը բարձրացրել էինք, մենք միջնորդել էինք գրավ կիրառել, դատարանը նախ արձանագրել էր, որ թաքնվելու հավանականություն չկա, դատարանը նշել էր որ կա խոչընդոտելու հավանականություն, սակայն այդ հավանականությունը նվազել է, դրանից հետո դատարանը անդրադարձել էր գրավ կիրառելու խնդրին եւ ասել, որ մեր օրենսդրությունը եւ Վճռաբեկ դատարանի դիրքորոշումները թույլ չեն տալիս, որ այն դեպքում, երբ կա խոչընդոտելու հավանականություն, կիրառվի գրավ, դրանից հետո հոկտոմբերի 16-ին, ՍԴ-ն կայացրել էր մի որոշում, եւ գտել էր, որ օրենքի այդ դրույթը, որը նման պայմաններում խոչընդոտում է գրավ կիրառել, հակասահմանադրական է։
Մենք դատարանին ասացինք, որ այն օրենսդրական խոչընդոտը որի պատճառով դատարանը գրավ չկիրառեց, այժմ գոյություն չունի»,-նշեց նա։
Հարցին՝ ինչ հիմքով է խոչընդոտման հավանականությունը նվազել, Ալումյանն ասաց, որ գործի քննությանը զուգընթաց խոչընդոտելու հավանականությունը նվազում է։


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց