Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վրաստանի տարածքում խորանալով` Ադրբեջանը նպատակ ուներ դիրքեր հաստատել հենց ՀՀ-ին մոտ հատվածքում. ռազմական փորձագետ

Վրաստանի տարածքում գտնվող Բաբաքարի բլրազանգվածում խորանալով՝ ադրբեջանական կողմն իրականում նպատակ ուներ ավելի առաջ գնալ և դիրքեր հաստատել հենց Հայաստանին մոտ հատվածում, ինչը ձախողվել է հայկական ԶՈւ-ի շատ օպերատիվ ռազմական գործողությունների արդյունքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից Բաբաքար բլրազանգվածում տարածքներ գրավելուն և 200 հա առաջ ընթանալուն։


«Ադրբեջանական սահմանային ծառայությունը, որը Տավուշի հետ սահմանային հատվածում անցյալ տարի փոխարինել էր բանակին, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների խաչման հատվածում փորձել էր դեպի ՀՀ-ի հետ սահման առաջանալ նաև 2019 թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ խորանալով Բաբաքար կոչվող բլրազանգվածի մեջ։ Սակայն, ի պատասխան ադրբեջանական սադրանքի, հայկական զինված ուժերը նույնպես առաջ են շարժվել։ Քարտեզին նայելով` կարող ենք ասել, որ Ադրբեջանը դեպի մեր սահման 400-500 մետրի չափով առաջ է շարժվել, իսկ մեր զինված ուժերը՝ շուրջ 1,5 կմ՝ կանգ առնելով հենց նախկին ԽՍՀՄ սահմաններով ամրագրված ՀՀ-Ադրբեջան սահմանագծին՝ իրենց վերահսկողության տակ վերցնելով այդ տարածքը։ Իսկ ադրբեջանական զինված ուժերը մեր սահմանից 500-1 կմ հեռավորության վրա են տեղակայված»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս հավելեց, որ ադրբեջանական կողմի հիմնական գործողությունն է եղել այդ շրջանում դիրքերի ուժեղացումը, գլխավորապես հենց Վրաստանի տարածքի հաշվին։

«Իրականում Ադրբեջանը Վրաստանի տարածքում վաղուց մի քանի դիրք ուներ, հենց լեռան վրա էլ ունեին՝ ամենայն հավանականությամբ 2008-2009 թթ․ ընթացքում կառուցված։ Այժմ ուժեղացրել են դիրքերը, ավելացրել են մի քանի դիրք, և այս պահին դիրքեր ունեն Բաբաքար լեռնագագաթից մինչև Կարմիր կամուրջ՝ վրացական մաքսային անցակետի տարածքից 300 մ հեռու»։

Հովհաննիսյանի խոսքով՝ հենց այդ տարածքն էլ մոտավորապես կազմում է հոդվածում հիշատակված 200 հա-ն։

Հիշեցնենք, որ նախօրեին բրիտանական Billingcat հետաքննական կայքն ուսումնասիրություն էր հրապարակել, որտեղ ներկայացնում էր, որ Ադրբեջանը Վրաստանի տարածքում գտնվող Բաբաքար բլրազանգվածում տարածքներ է գրավել՝ 200 հա առաջ ընթանալով։

Փորձագետը նշեց նաև, որ այդպիսով ադրբեջանական կողմը միգուցե նպատակ է ունեցել շրջանցել հայկական դիրքերը, ավելի բարենպաստ դիրքեր զբաղեցնել, բայց քանի որ հայկական զինված ուժերն այդ սադրանքին արձագանքել են և առաջ շարժվել, ըստ էության, նրանց նպատակի այդ հատվածը ձախողվել է։ Արդյունքում Ադրբեջանի կողմից գրաված տարածքները նրանց որևէ առավելություն կամ գերակայություն չեն տալիս հայկական կողմի հանդեպ։

«Միակ խնդիրը հետևյալն է՝ ավելանում է լարվածությունը․ եթե նախկինում մեր և նրանց դիրքերի միջև հեռավորությունը մինչև 3 կմ էր, ապա այժմ մինչև 1 կմ է՝ հեռավորությունը կարճացել է։ Հենց դա, նաև շարունակվող ինժեներաամրաշինական աշխատանքներն են պատճառը, որ մենք պարբերաբար լարվածություն ենք տեսնում Տավուշի սահմանի այդ հատվածում։ Այսինքն՝ միակ հիմնական խնդիրը, որն առաջացել է այս գործողությունների հետևանքով, այդ հատվածում լարվածության աճն է։ Դա էլ սկսվել է ադրբեջանական սահմանային զորքերի տեղաշարից։ Հայկական զինված ուժերն արդեն պարտադրված էին այդ իրավիճակում առաջ գնալ և ավելի հարմար դիրքեր զբաղեցնել։ Հակառակ դեպքում, ադրբեջանական զինված ուժերը կարող էին ավելի առաջ գալ»,-ասաց փորձագետը։

Նշված հատվածի հայկական բնակավայրերի՝ Բերդավան և Զորական գյուղերի մասին խոսելիս Հովհաննիսյանը նշեց, որ դրանք ադրբեջանական դիրքերից մինչև 10 կմ հեռավորության վրա են, մինչև 15 կմ հեռավորության վրա էլ տեղակայված է Բագրատաշենով անցնող Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին։ Գյուղերն ու մայրուղին, ինչպես նկատեց Հովհաննիսյանը, բաժանվում են մեր ուժեղացված դիրքերով ու Բաբաքարի բլրազանգվածով, իսկ ուղիղ տեսանելիությունը բացակայում է։

«Ադրբեջանական կողմի ավտոմայրուղին, որը Կարմիր կամրջով անցնում է դեպի Վրաստան, ընդհակառակը՝ ավելի է մոտեցել մեզ՝ այժմ այն 6 կմ է հեռու հայկական դիրքերից։ Իսկ 5 կմ հեռավորության վրա է նրանց Շինխլի գյուղը, որը տեղակայված է սահմանագծին։ Այստեղ արդեն բլրազանգվածները մեր դիրքերն ու նրանց գյուղը չեն բաժանում, քանի որ այդ հատվածները հովտային շրջան են իջնում։ Այդ առումով կարող ենք ասել, որ հայկական կողմը որոշակի առավելության է հասել»,- եզրափակեց Հովհաննիսյանը։