Իշխանությունը պետական համակարգից պետք է մաքրի իր թիմակիցներին, որոնք այլասերում են հովանավորում
«Դիրքապահ» Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ղեկավար Մանուել Մանուկյանը այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ «Բաց հասարակությունների հիմնադրամ-Հայաստան»-ի գործունեությանը, և մտահոգություն հայտնեց, որ շատերը այլասերում են քարոզում Հայաստանում: Նրա խոսքով՝ այսօր պետական համակարգում կան իշխանության ներկայացուցիչներ, որոնք այլասերում են հովանավորում, և եթե իշխանությունները ցանկանում են հզոր երկիր ունենալ, ապա իրենց այդ թիմակիցներին պետք է հանեն պետական համակարգից։
«Որևէ կեղտոտ, փողին տրված անձնավորություն չի կարողանալու ՀՀ-ում ազգային արժեքները ոտնահարել, չի կարող, մտնելով իշխանական համակարգ, հովանավոր դառնալ այլասերումը տարածողների համար և այդպիսի մարդիկ չեն կարող լինել պետական կառավարման համակարգում: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ վայրկյան իսկ առաջ այս մարդիկ մաքրվեն իշխանական համակարգերից, նրանց թվում կան պատգամավորներ, նախարարներ, նրանք անելիք չունեն նոր Հայաստանում»,-ասաց նա:
Մանուել Մանուկյանը նշեց, որ եթե այս իշխանությունը միտված է հզոր երկիր ունենալուն, ապա պետք է մաքրի համակարգից այդ թիմակիցներին, որոնք այլասերում են հովանավորում: Նա միայն նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի անունը, ով, ըստ նրա, հովանավորում է այդպիսի մարդկանց։ Պատգամավորներից Մանուել Մանուկյանն անուններ չհիշեց:
«Կան մարդիկ, որ մենք նույնիսկ տեղյակ չենք, որ եկել են ուրիշ երկրների շահերը սպասարկելու: Մենք պետք է այս ամենը ի սկզբանե կանխենք, քանի որ դրանով քայքայում ենք մեր պետության կարևոր արմատները և հիմքերը»,-ասաց նա:
Մանուել Մանուկյանը նշեց, որ Հայաստանը որևէ մեկը չի կարողանալու պղծել մեր ազգային արժեքները: «Եթե գործընթացները այսպես գնացին, հաստատ հասունացնելու է մի մեծ բողոքի ալիք»,- ասաց նա և նշեց, որ հնարավոր է՝ բողոքի ցույցեր լինեն այս հարցով:
«Երբ ես հեղափոխության համար դրսում եմ եղել, ինձ չեն ներկայացրել, որ այլասերվածները պետք է գան պաշտոններ զբաղեցնեն, ինձ որևէ մեկը նման բան չի ասել, թող այն ժամանակ ասեին և ժողովուրդը կիմանար՝ կանգնո՞ւմ են հեղափոխության համար, թե ոչ: Որևէ մեկը չի ասել, որ առաջինը իր աշխատավարձն է բարձրանալու, երբ գան կառավարման համակարգ: Մենք տեղեկացնում ենք, որ մենք դրա համար որևէ պայքար չենք արել, բայց մենք ամեն ձևով ուզում ենք, որ այս իշխանությունը հաջողի, որ մեր երկիրը լավը լինի: Մենք գնում ենք ազատամարտիկի տուն, որն 1991 թվականից առաջին կարգի հաշմանդամ է, սակայն ոչինչ չունի»,-ասաց նա:
Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի մասնակիցների սոցիալական վիճակին, նա նշեց, որ որևէ փոփոխություն նրանց սոցիալական վիճակում չի տեսնում: Նա նշեց, որ Ապրիլյան պատերազմի մասնակիցներից որոշները խնդիրներ ունեն, դեռևս զինգրքույկների հարցը չեն կարգավորել, զոհված տղաների ծնողներից ևս բողոքներ կան կապված սոցիալական խնդիրների հետ:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը