Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

ՀՀ-ին ոչ թե պահպանողական, այլ ամբիցիոզ բյուջե է պետք

168.am-ը գրում է․

«Այս տարի սպասվող բարձր տնտեսական աճի պայմաններում կառավարությունը հաջորդ տարվա համար բավական ցածր ցուցանիշ է դրել պետական բյուջեի նախագծում։ Ու եթե այն իրականանա, ապա կստացվի, որ ունենալու ենք տնտեսական աճի տեմպի շոշափելի նվազում։

Թե ինչու է կառավարությունը որոշել գնալ այդ ճանապարհով, դժվար չէ կռահել։ Խնդիրն ամենևին էլ մակրոտնտեսական կայունության ապահովման մեջ չէ, ինչպես փորձում է ներկայացնել վարչապետը։ Տնտեսական աճը 5, թե՞ 15 տոկոս կսահմանվի, դրանից մակրոտնտեսական կայունությունը չի խախտվում։ Այսպես, թե այնպես, այն իր բնականոն հունով գնալու է։

Այլ հարց, որ չիրականանալու դեպքում դրա պատասխանատվությունը կրում է կառավարությունը։ Ու հիմա վերջինս պարզապես փորձում է ապահովագրել իրեն հնարավոր բացասական դրսևորումներից։ Իսկ որ նման հեռանկարը միանգամայն հավանական է, վկայում է նաև կառավարության ներկայացած պահպանողական սցենարը։

Չնայած այս տարվա տնտեսական աճի ցուցանիշը, թեկուզ և վիճակագրական, ավելի է պետական բյուջեով սահմանվածից, այնուհանդերձ դա դեռ հիմք չէ ասելու, որ Հայաստանի տնտեսությունը թափ է հավաքում։ Թափ հավաքող տնտեսության աճը չի կարող պահպանողական լինել։ Այն պիտի շատ ավելի բարձր լինի, քան այս տարվա սպասելիքն է։ Բայց կառավարությունը նման հույսեր ըստ էության չունի։ Այլապես ի սկզբանե չէր փորձի ապահովագրել իրեն։ Ու դրա համար պատճառներ կան։

Ճիշտ է, տնտեսական աճը բարձր է, բայց աճի կառուցվածքը հեռանկարային չէ։ Ընդհակառակը` այն շատ փխրուն է և ցանկացած պահի կարող է փլվել։ Մեծ է հավանականությունը, որ այս տարվա տնտեսական աճին նպաստող գործոնները հաջորդ տարի պարզապես չլինեն։

Խոսքը նախ՝ ծառայությունների ոլորտի զարգացումների մասին է։ Վերջին տարիներին այն դարձել է Հայաստանի տնտեսության աճին նպաստող առանցքային ուղղություններից մեկը, որի մեջ մեծ կշիռ ունի խաղային բիզնեսը։ Ինչքան էլ խաղային բիզնեսը կարող է ակտիվ լինել, ինչ-որ պահից այդ ակտիվությունը կանգնելու է։ Հատկապես որ, մարդկանց եկամուտներն այնպիսին չեն, որ իրենց թույլ տան մշտապես դրանով զբաղվել։ Մյուս կողմից` կառավարությունն է որոշակի քայլեր անում այն սահմանափակելու համար։

Անհնար է ժխտել, որ այս տարվա տնտեսական աճին նպաստող գործոններից մեկն էլ եղել է ստվերային շրջանառությունների որոշակի բացահայտումը։ Որ իշխանափոխությունից հետո նման միտում կա տնտեսության մեջ, փաստ է։ Վկան` նաև հայտարարագրված աշխատատեղերի քանակի ավելացումը, որը քիչ կապ ունի աշխատատեղերի իրական աճի հետ։

Ըստ էության, այդպես է նաև տնտեսության արտադրական հատվածում։ Ու դա չէր կարող ազդեցություն չունենալ տնտեսական աճի ցուցանիշների վրա։

Այդ գործոնն առավել ևս նկատելի է առևտրի հատվածում։ Չնայած իրական շրջանառություններն առևտրում գրեթե կանգնած են, այնուհանդերձ վիճակագրական կոմիտեն ոչ պակաս բարձր աճ է արձանագրում այս ոլորտում։ Բայց այդ աճը երկարատև չէ։ Մի բան, ինչն աստիճանաբար զգացնել է տալիս. աճի տեմպը գնալով նստում է։ Այդպես է լինելու նաև հաջորդ տարի։

Եվս մի գործոն, որը զգալի դեր է ունեցել այս տարվա տնտեսական ցուցանիշների վրա։ Խոսքը տրանսպորտային միջոցների ներմուծման կտրուկ ակտիվության մասին է։ Այն կարևոր ազդեցություն է ունեցել՝ ինչպես այս շուկայի, այնպես էլ՝ առևտրի և ծառայությունների ոլորտների շրջանառությունների վրա։

Տնտեսության համար շատ կարևոր ցուցանիշ է գազի գինը։ Իսկ Հայաստանը կանգնած է գնի բարձրացման ճանապարհին։ Դա գուցե տարվա սկզբից չլինի, բայց, անխոս, լինելու է։

Եթե հանում ենք այս և բազում այլ գործոնների ազդեցությունները, տնտեսական աճի հավակնությունները գուցե փոքրանում են։ Բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե պետք է գնալ պահպանողական ճանապարհով։ Նման սցենարը երբեք էլ հեռանկարային չի եղել ու չի էլ կարող լինել։

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը Հայաստանի տնտեսությանը թռիչքային աճեր են խոստացել։ Սակայն այսօր այդ աճերը չեն երևում պետական բյուջեի նախագծում։ Իսկ դա վատ ազդակ է հաղորդում տնտեսական հատվածի մասնակիցներին, ինչո՞ւ չէ, նաև պոտենցիալ ներդրողներին, որոնք առանց այդ էլ ոգևորված չեն կառավարության քայլերով, ինչպես նաև՝ տնտեսության ընձեռած գործարար հետաքրքրություններով։

Ու եթե կառավարությունն այդքան լավատեսորեն է տրամադրված Հայաստանի տնտեսության «հեղափոխական» զարգացումների ու առաջընթացի վերաբերյալ, ապա պարտավոր է ոչ թե պահպանողական, այլ ամբիցիոզ նպատակներ դնել և փորձել հասնել դրանց իրագործմանը։ Ոչինչ, որ դրված նպատակները կարող են և ամբողջությամբ չիրականանալ։

Թե չէ, ինչքան էլ կառավարությունը խոսի լավատեսական սպասումների մասին` պահպանողական սցենարը հավելյալ ջանքեր չի պահանջում։ Պահպանողական սցենարը ոչ թե ձգտող է, այլ կոնսերվացնող, ինչը երբեք էլ չի կարող հեղափոխական արդյունքների հանգեցնել։ Մի բան, ինչն իրավմամբ անհրաժեշտ է Հայաստանի տնտեսությանը, եթե իսկապես ուզում ենք առաջընթաց զարգացում ապահովել։

Այս փուլում կարող ենք արձանագրել, որ կառավարությունը պատրաստ չէ դրան, ու խնդիրն ամենևին էլ մակրոտնտեսական կայունության մեջ չէ։ Պարզապես կառավարությունը վստահ չէ իր լավատեսական հայտարարությունների ու սպասումների մեջ, վստահ չէ, որ խնդիրներ չի ունենալու` տնտեսական աճի նախատեսվածից բարձր ցուցանիշների ապահովման առումով։ Այլապես կդներ ամբիցիոզ ծրագիր և կփորձեր հասնել դրա իրականացմանը»,-գրում է թերթը:Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: