Բացառիկ մանրամասներ դատավոր Աննա Դանիբեկյանի եւ մեղադրյալների առերեսումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Այս շաբաթ կավարտվի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած դեպքի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել տուժող դատավորի եւ մեղադրյալների առերեսումից:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրգործը քննող դատավոր Դանիբեկյանը երբ այդ օրը ոտքով Շենգավիթի դատարան գնալիս էր եղել, նրան էին մոտեցել Սարգիս Օհանջանյանն ու Նարեկ Մութաֆյանը: Վերջինս ՖԲ ուղիղ եթերում դատավոր Դանիբեկյանին հարցրել էր, թե արդյոք նա կա «վնգստացող դատավորների ցանկում»:
Առերեսման ընթացքում Մութաֆյանը պնդել է, թե դատավորին որեւէ կերպ չի վիրավորել, միտում չի ունեցել նրա նկատմամբ ճնշում գործադրելու, պարզապես ցիտել է վարչապետ Փաշինյանի խոսքերը` կապված որոշ դատավորների հետ: Մութաֆյանն ասել է, թե «դատավորը հարվածել է իր ձեռքին ու գցել է հեռախոսը, որը վնասվել է»: Ս. Օհանջանյանն էլ է պնդել, թե դատավորին վիրավորելու միտում ինքն էլ չի ունեցել:
Նրանք 2-ն էլ 1 ամսից ավելի է` կալանքի տակ են ու մեղադրանքը չեն ընդունում: Ա. Դանիբեկյանը շարունակել է պնդել, որ նրանք խոչընդոտել են իր ազատ տեղաշարժմանը, վիրավորել իրեն ու անհարգալից վերաբերմունք դրսեւորել: Գործն, ի դեպ, հարուցվել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հոդվածով, բայց նախաքննական մարմինը որոշել է կալանավորվածներին ավելի խիստ հոդվածով մեղադրանք առաջադրել, որի պատիժը մինչեւ հինգ տարի ազատազրկումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը