Վարչապետի խոսնակը՝ ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փորձագետ Մոդեստ Կոլերովը, անդրադառնալով ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի այցի ընթացքում ռուսական ռազմաբազան 2 անգամ հզորացնելու պայմանավորվածությանը, ասել էր՝ դա ընդամենը «ՀՀ ՊՆ-ի մակարդակով պայմանավորվածություն էր, մենք վախով սպասելու ենք՝ Փաշինյանը կաջակցի՞, թե՞ ոչ», քանզի նա ամեն րոպե կարող է որոշել եւ հանել ռազմաբազան։ Մենք հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին՝ Կոլերովի ասածն իրակա՞ն է։
«Հայաստանյան քաղաքականությունն իրականացնում է կառավարությունը` ի դեմս կառավարության ղեկավարի. սա է մեր պատասխանը»: Սոցցանցերում տրվող հարցը տվեցինք նաեւ՝ կառավարության որոշմամբ Փաշինյանին հատկացվել էր թիվ 3 առաձնատունը, առանց նոր որոշման՝ նա տեղափոխվել է թիվ 6 մասնաշենք։ «Վարչապետն իր «լայվում» մանրակրկիտ խոսել է այդ հարցերի վերաբերյալ, իսկ եթե ինչ-որ հարցեր էլ կան, կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը