Տեղի է ունեցել ՀՀ ՔՕ 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն. Երվանդ Վարոսյանը՝ Արսեն Բաբայանի կալանավորման մասին
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի փաստաբանական թիմից Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում հատված է հրապարակել Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից, որը ներկայացնում ենք ստորև։
Հատված Արսեն Բաբայանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքից.
«Կարծում ենք, որ այս առումով տեղի է ունեցել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի կամայական ու սխալ մեկնաբանություն: Սահմանադրական դատարանի լիազորության տիրանալ հանցակազմ առհասարակ կարող էր առկա լինել օրինակ հետևյալ երկու պարագաներում՝
ա/ «Փակվում» է Սահմանադրական դատարանը, փոխարենը ստեղծվում է օրենքով չնախատեսված անձանց խումբ, ովքեր Սահմանադրության խախտմամբ ստանձնում են ՍԴ լիազորությունները,
բ/ տարատեսակ ճնշումներով, անվանարկող հոդվածներով, քրեական գործերի հարուցմամբ, մտերիմ անձանց կալանավորելով, «կամավոր» վճարվող թոշակի գնալու օրենսդրական առաջարկներով, հեռանալու ուղիղ հրապարակային պահանջներով կամ այլ եղանակով մարդկանց մի խումբ փորձում է հասնել ՍԴ նախագահի, ապա նաև որոշ դատավորների հրաժարականներին, փոխարենը ապահովում է Սահմանադրական դատարանում 5 դատավորի առկայություն, ովքեր պատրաստ են կատարել այդ խմբի կամքը»:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը