«Դա քմահաճույք չէր, ես կոնկրետ դա մեկնաբանել եմ որպես վարչապետի հորդոր». Դավիթ Անանյանը՝ հայտնի պատմության մասին
Անձը ընդունելով մեր հրավերը, եկել ու աշխատանքի է անցել համարժեք պաշտոնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով նրան, որ ավտոմաքսատանը դրոշի հետ կապված հայտնի պատմությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով աշխատանքից ազատված աշխատակիցը նորից ընդունվել է աշխատանքը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ վարչապետի քմահաճույքով ՊԵԿ աշխատակից է ազատվում, ապա նորից աշխատանքի ընդունվում, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Նախ մի քիչ կոռեկտ եղեք ձեր ձեւակերպումների մեջ, որովհետեր ձեր ասած քմահաճույք կոչեցյալը, կարծում եմ՝ բազմաթիվ անգամ առիթ ենք ունեցել ասելու, որ ես կոնկրետ դա մեկնաբանել եմ որպես վարչապետի հորդոր: Տվյալ անձը արձագանքել է վարչապետի հորդորին եւ այդպիսի քննարկումներ անելիս վարչապետը կարծիք է հարցրել ինձնից, ես ասել եմ իմ տեսակետը եւ վարչապետը որոշում է կայացրել ու ֆեյսբուքյան գրառում արել: Անձը ընդունելով մեր հրավերը, եկել ու աշխատանքի է անցել համարժեք պաշտոնում՝ ՊԵԿ-ի ներքին անվտանգության մարմիններում մաքսային վերահսկողության բաժնում որպես ավագ մաքսային տեսուչ»:


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց