«Արժանապատիվ եկամուտ հասկացությունը շատ սուբյեկտիվ է». ՊԵԿ նախագահը 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձի մասին
Արժանապատիվ եկամուտ հասկացությունը շատ սուբյեկտիվ է, որովհետեւ ամեն մարդ ունի իր դատողությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, շատ դեպքերում եթե մարդը գնում է աշխատանքի ընդունվելու, ոչ թե նայում է, թե այդ աշխատանքի դիմաց միջինում շուկայում ինչ աշխատավարձ է ձեւավորված, այլ իր ծախսերի հանրագումարը փորձում է աշխատավարձի տեսքով վերցնել:
«Արժանապատիվ եկամուտը դա այն գումարն է, որը միջին վիճակագրական արժեքային համակարգ ունեցող անձը կոռուպցիոն ռիսկերի չի գնա»,-աասաց Անանյանը՝ հավելելով, որ իր եկամուտն այդպիսին էէ համարում:
Հարցին, թե այդ դեպքում՝ ինչու է պետությունը նվազագույն աշխատավարձ սահմանել 68 հազար դրամը, ինչը, ակնհայտորեն, արժանապատիվ չէ, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Պետությունը ծախսեր կատարելիս նայում է իր հնարավորություններին: Պետությունը դեռ չի էլ սահմանել 68 հազար դրամ, այդպիսի օրինագիծ կա: Այսօրվա գործողը 55 հազար դրամն է:
Եթե դուք ունեք ընտանեկան բյուջե, դուք ձեր ընտանեկան ծախսերը պլանավորում եք ձեր բյուջեի պարունակությամբ: Նույնն էլ պետությունն է անում: Լավ օրից չէ, որ 68 հազար դրամ է կամ 55 հազար դրամ: 125 հազար դրամն էլ է քիչ: Դրա համար ոչ թե պետք է սահմանենք աշխատավարձ, որ լինի արժանապատիվ, այլ այնպես զարգացնենք տնտեսությունը, որ ինչ-որ փուլում խոսենք արժանապատիվ եկամտի մասին: Մենք ձգտել ենք ավելիին, բայց ունենք այն, ինչ ունենք: Դրական հետագիծ ունենք, որը բավարար չէ»:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը