2020-ի բյուջեի նախագծում նշված ցուցանիշը պետք է կատարենք եւ գերակատարենք, այդպիսի պոտենցիալ տեսնում ենք. ՊԵԿ նախագահ
Ցուցանիշը, որ նշված է 2020-ի բյուջեի նախագծում, մենք պետք է կատարենք եւ գերակատարենք, որովհետեւ այդպիսի նախադրյալներ եւ պոտենցիալ մենք տեսնում ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Անդրադառնալով վարչապետի այն դիտարկմանը, որ հաջորդ տարվա բյուջեն պահպանողական է, եւ կառավարությունը դրականի հույս ունենալով նախապատրաստվում է վատագույնին, Դավիթ Անանյանն ասաց. «Տնտեսությունն առողջ օրգանիզմ է: Ցանկացած օրգանիզմի զարգացման որոշակի փուլերում դու չես կարող 100 տոկոսով իմանալ, թե տվյալ օրգանիզմը, տվյալ դեպքում մեր երկրի տնտեսությունն ինչպիսի արձագանքներ կունենա, օրինակ, համաշխարհաիյն զարգացումներին:
Մենք բոլորս էլ գիտենք, որ կան տարածաշրջանային խնդիրներ, եւ դրանք աշխարհաքաղաքական առումով կարող են որոշակի իրավիճակներ ստեղծել նաեւ հաջորդ տարի մեր երկրի համար: Եթե մենք գիտենք եւ տվյալ դեպքում երկրի ղեկավարը, բնականաբար, ավելի շատ տեղեկատվություն ունի այդ բոլոր հնարավոր զարգացումներից, ինքն իրավունք ունի որոշակի վերապահումներ արտահայտելու: Ես կոնկրետ ՊԵԿ-ի գործառույթներից ելնելով, ասում եմ, որ մենք ունենք ներուժ ծրագրային ցուցանիշը կատարելու եւ նաեւ գերակատարելու համար»:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը