2019-ին ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին աճել է 40 տոկոսով. դեսպանություն
ԱՄՆ դեսպանությունը հայտնում է, որ 2019թ․ ընթացքում ԱՄՆ կառավարության աջակցությունը Հայաստանին շարունակել է ավելանալ։ Այս տարի այն կազմել է 60 միլիոն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելի է։
Այս ֆինանսավորումն ԱՄՆ պետքարտուղարության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից տնօրինվող ծրագրերից զատ, ներառում է նաեւ ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի, ԱՄՆ անտառային ծառայության եւ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ծրագրերը։
ԱՄՆ կառավարությունն այս միջոցներով աջակցել է Հայաստանում ժողովրդավարական զարգացման խթանմանը շատուշատ ուղղություններով, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքար, անվտանգություն, էներգետիկա, կրթություն, անգլերենի ուսուցում, անտառային ծառայություններ, մարդու իրավունքներ, քաղաքացիական հասարակություն, եւ պետական կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների ամրապնդում, այդ թվում՝ իրավապահ, արդարադատության եւ դատաիրավական ոլորտներում։
«Միացյալ Նահանգները վերջին 27 տարիներին աջակցել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացների եւ հաստատությունների զարգացմանը, եւ մենք մտադիր չենք փոխել դա հատկապես այժմ, երբ ժողովրդավարությունն, առավել քան երբեւէ, ամուր է Հայաստանում։ Հենց այս պատճառով էլ հպարտությամբ փաստում ենք, որ այս տարի աջակցությունը կազմում է ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլար», - նշում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
1992թ․-ից սկսած Միացյալ Նահանգները Հայաստանի հատկացրել է ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցություն՝ բարելավելու ժողովրդի կենսապայմանները եւ աջակցելու ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման ամրապնդմանն ուղղված ջանքերին։


















































Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Բենիամին Նեթանյահուի և Դոնալդ Թրամփի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց