ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերքեց տեղեկությունը, թե ինքը հավակնում է ԱԱԾ պետի պաշտոնին
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հերքեց տեղեկությունը, որ ինքը հավակնում է ԱԱԾ պետի պաշտոնին:
«Լավ էլի, չգիտեմ ոնց են նման բան գրում, նստում մատին նայում են և ասում՝ բեր գրենք, էդ ես չեմ»,-ասաց Ցոլակյանը:
Նա նաև անհրաժեշտ գտավ պարզաբանել նախորդ ճեպազրույցի ժամանակ արած իր հայտարարությունը, երբ իրեն հարցրել են, թե Արթուր Վանեցյանին դու՞ք եք երաշխավորել, ինքն ասել է՝ այո, ես եմ երաշխավորել: «Բայց հետաքրքիրն այն է, որ ես չեմ երաշխավորել ԱԱԾ պետի պաշտոնին, ես երաշխավորել եմ և դա շատ վաղուց է եղել ու ինքն ընդունվել է համակարգ, բայց ներկայացվեց, որ ես եմ երաշխավորել, որ ԱԱԾ պետ նշանակվի»,-ասաց նա:
Ցոլակյանից հետաքրքրվեցին նաև, թե ԱԻՆ-ում ՊՎԾ-ն ինչո՞ւ է ստուգումներ իրականացնում: «Ուրեմն մի բան իմացեք հաստատ՝ որևէ ֆինանսական խախտում չի կարող լինել, բացառում եմ դա, մնացածը թող ստուգեն, տեսնենք՝ ինչ կտա»,-ասաց նա:
Իսկ թե այդ դեպքում ի՞նչ հիմքով են այնտեղ, նշեց՝ խնդիրը վերաբերում է բարեկամներին, ծանոթներին աշխատանքի ընդունելուն, նաև մրցույթները սխալ իրականացնելուն: «Սրանք ես չեմ ընդունում, ուղղակի ասում եմ, որ սուտ է դա»,-ասաց նա և նշեց, որ ստուգումները մի քանի օրից կավարտվեն:


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
Դատախազությունը պահանջում է Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող տարածքը վերադարձն...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը