Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Նորմերի շեղումներ են հայտնաբերվել Արարատյան դաշտի գյուղերի խմելու ջրում

ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը նորմերի շեղումներ է հայտնաբերել Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի խմելու ջրի 2 նմուշներում եւ Արարատի մարզի Հայանիստ համայնքի խմելու ջրի 6 նմուշներից մեկում, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Տեսչական մարմինը պարզել է նաեւ, որ Արմավիրի մարզի Արտաշար համայնքի ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ: Սայաթ Նովա համայնքում տեսչական մարմինը խնդիրներ չի հայտնաբերել: Այս մասին ԷկոԼուրի հարցմանն ի պատասխան նամակով հայտնել է տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:


Հիշեցնենք, որ ԷկոԼուրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ուղարկել նամակ Տարոնիկ, Արտաշար, Հայանիստ եւ Սայաթ Նովա համայնքների բնակիչների ջրի խնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ այդ համայնքների բնակիչների ջրի խախտված իրավունքի վերականգնման 4 դիմում պահանջագիր։

Նամակների հիման վրա ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել համայնքներում, որոնց արդյունքների մասին, մասնավորապես, նշել է.

«ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի նախաձեռնությամբ ՀՀ Արարատի մարզի Հայանիստ, Սայաթ Նովա եւ Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքներում հարուցվել են վարչական վարույթներ՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ: Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 եւ 2002 թվականի նոյեմբերի 11-ի N 803 հրամանով հաստատված «Խմելու տնտեսական նշանակության ջրմուղների եւ ջրամատակարարման աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներ» N 2-III-Ա2-2 սանիտարական կանոններով եւ նորմերով (այսուհետ՝ Նորմեր) սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով, որոնք ուղեկցվել են խմելու նպատակով օգտագործվող ջրի նմուշառումներով՝ ջրի որակի լաբորատոր փորձաքննություն իրականացնելու համար: Լաբորատոր փորձաքննությունն իրականացվել է ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

ՀՀ Արմավիրի մարզի Արտաշար համայնք՝ ջրամատակարարումն ապահովող 2 արտեզյան հորերը չունեն սանիտարական պահպանման գոտիներ, ինչը հանդիսանում է N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների եւ նորմերի պահանջների խախտում, որի կապակցությամբ 2019 թվականի օգոստոսի 27-ին տրվել է կարգադրագիր՝ խախտումները վերացնելու համար: Ներկայում սանիտարական պահպանման գոտիների կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 3 նմուշներում մանրէաբանական, ջրի զգայորոշական եւ ջրի աղտոտվածության պատճառի հայտնաբերման ցուցանիշներով շեղումներ չեն հայտնաբերվել: Կարգադրագրով տրված առաջադրանքների կատարված լինելը պարզելու նպատակով նոյեմբեր ամսին նախատեսվում է հարուցել վարչական վարույթ:

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնք՝ ջուրը բնակչությանը խմելու նպատակով դեռ չի տրվում, տրվում է օրական 1 ժամ՝ կենցաղային նպատակների համար, բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործման վերաբերյալ թույլտվության բացակայության պատճառով: Վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 2 նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով արձանագրվել են N 2-III-Ա2-1 նորմերի շեղումներ: Հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

Արարատի մարզի Սայաթ Նովա համայնք՝ ջրամատակարարումը շուրջօրյա է: Լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 4 նմուշներում մանրէաբանական շեղումներ չեն արձանագրվել: Քանի որ ջուրն օգտագործվում է եւ ոռոգման նպատակով, այն սպասարկվում է ՋՕԸ-ի կողմից: Սայաթ Նովայի համայնքապետարանը չի հանդիսանում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություն, ուստի հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

ՀՀ Արարատի մարզի Հայանիստ համայնք՝ վարույթի շրջանակներում լաբորատոր փորձաքննության նպատակով նմուշառված խմելու ջրի 6 նմուշներից 1-ում մանրէաբանական ցուցանիշներով արձանագրվել են N 2-III-Ա2-1 նորմերի շեղումներ: Հայանիստի համայնքապետարանը չի հանդիսանում ջրամատակարարման համակարգը շահագործող կազմակերպություն եւ հարուցված վարչական վարույթը կարճվել է վարչական իրավախախտման կազմի բացակայության հիմքով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարը 2019 թվականի սեպտեմբերի 12-ի N 01/8136-19 գրությամբ տեղեկացվել է վարչական վարույթի ընթացքի մասին, եւ առաջարկվել է տալ հանձնարարական համապատասխան ստորաբաժանումներին՝ ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից բարձրացված հարցերի կարգավորման համար»: