Դավիթ Տոնոյանը ՌԱԿ պատվիրակությանը ներկայացրել է բանակում լայնածավալ բարեփոխումների ընթացքը
Նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռամկավար Ազատական կուսակցության կենտրոնական վարչության պատվիրակությանը՝ վարչության ատենապետ Մայք Խարապեանի գլխավորությամբ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, ողջունելով հյուրերին, առանձնահատուկ կարեւորել է սփյուռքյան կառույցների ակտիվ դերակատարությունը հայապահպանության, Հայրենիքի հետ կապի ամրապնդման գործում։
ՌԱԿ կենտրոնական վարչության ներկայացուցիչների խնդրանքով Դավիթ Տոնոյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող լայնածավալ բարեփոխումների ընթացքը, սահմանային իրադրությունը, պաշտպանական ոլորտի առաջնահերթություններն ու ծրագրերը։
Մայք Խարապեանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը, ինչպես նախկինում, այժմ էլ հետամուտ է հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը եւ պատրաստակամ է բանակ-հասարակություն փոխգործակցության շրջանակում հանրային բնույթի ծրագրերի իրականացման հարցում։


















































ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Մատենադարանում հուլիսի 22-24-ը կանցկացվի 3-րդ Հայագիտական միջազգային կոնգրեսը
Մահացել է 80-ականների փոփի լեգենդ Բոնի Թայլերը
ԱՀԾ-ին կարող է վերապահվել շենքերի տանիքներին կապի սարքավորումներ տեղակայելու համաձայնություն տալու լ...
Ինչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբ
Վարդավառի տոնի կապակցությամբ Երեւանում կլինեն փակ փողոցներ
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-ից 30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյո...
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ